Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն առաջարկում է ընդդիմության հրապարակած փաստաթղթերին թերահավատությամբ վերաբերվել. «Կարող են A4 ֆորմատի վրա թուղթ հրապարակել եւ ասել՝ սա է»

Մարտ 14,2023 12:58

Այսօր Ադրբեջանը փորձում է կոտրել ԼՂ-ի բնակիչների կամքը, եթե այդ կամքը մնաց անսասան, դրանից է կախված հարցի լուծումը: Եթե որեւէ մեկը մտածում է, որ Հայաստանի ժողովրդի կամքը կարելի է կոտրել, ես այդպես չեմ մտածում: Այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին ի պատասխան՝ կարո՞ղ է լինել ԼՂ ժողովրդի իրավունքներ ու անվտանգություն, որը կհամապատասխանի Ադրբեջանի սահմանադրությանը, այդ մասին ընդդիմությունն էր տարածել՝ Փաշինյանն առաջարկեց թերահավատությամբ վերաբերվել դրան. «Շատ դեպքերում կարող են A4 ֆորմատի վրա թուղթ հրապարակել եւ ասել՝ սա է, սա է ու կառավարությունը կարող է սահմանափակված լինել արձագանքել: Հիմնավորումների բացատրությունը արդեն արտաքին քաղաքականության ոլորտում խնդիրներ է առաջացնում»:

Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. «Ինչու ենք մենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ եթե մենք չենք ճանաչում, Ադրբեջանը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, այլ խնդիր, որ Ադրբեջանը փորձում է այլ դռնով ու այլ խողովակով ՀՀ տարածքային ամբողջականությունը չճանաչելուն ուղղված գործողություններ իրականացնել: ԼՂ ժողովուրդների իրավունքների եւ անվտանգության հարցի առաջնային շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը եւ դա պետք է միջազգային իրավունքներով դիտարկվի Բաքու-Ստեփանակերտ հարթության մեջ: Հիմա ճիշտ չի լինի քննարկել պարբերություններ, որովհետեւ որեւէ փաստաթուղթ մի պարբերությունից բաղկացած չէ: Կարող է լինել պարբերություն, որ մեզ թվա, թե նշանակում է սա, մեկ ուրիշ պարբերություն 180 աստիճանով փոխի իրավիճակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031