Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը «ոչ» է ասում այն ուժերին, որոնք կարծում էին՝ կարող են սպառնալիքով, շրջափակումով Արցախի ադրբեջանացմանը հասնել. Տիգրան Աբրահամյան

Մարտ 14,2023 13:02

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ վերահաստատել են իրենց դիրքորոշումն առ այն, որ ազգային-ազատագրական պայքարի հիմքում դրված սկզբունքներն ու մոտեցումներն անփոփոխ են և դրանք պետք է ուղենիշային լինեն նաև ՀՀ իշխանության համար:

Նրանում մասնավորապես նշվում է` Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են  ՀՀ իշխանություններից հավատարիմ մնալ  ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Փաշինյանի մամուլի ասուլիսին ընդառաջ այս համատեղ հայտարարությունն իր մեջ բազմաթիվ ուղերձներ է պարունակում: Չնայած դրանում հղում է արվում ՀՀ իշխանությանը, սակայն ազդանշաններ գնում է նաև այլ հասցեատերերի:

Առաջին, սա ուղղված է բոլոր այն շրջանակներին` ներսում, թե դրսում, ովքեր Արցախի հարցը դիտարկում են ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ Ադրբեջանի հետ ինտեգրման շրջանակներում:

Երկրորդ, սա պատասխանն է ՀՀ այն պաշտոնյաներին` Փաշինյանից մինչև արմատներով արցախցի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, ովքեր Արցախի հարցը դիտարկում են, ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ զուտ արցախցիների իրավունքների և ազատությունների շրջանակներում:

Երրորդ, սա ուղերձ է Ադրբեջանին առ այն, որ Արցախը մերժում է հարցի ցանկացած կարգավորում, որը չի ներառում ինքնորոշման իրավունքի սկզբունքը և գործընթացը մղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության տիրույթ:

Չորրորդ, Արցախն ասում է վճռական «ՈՉ» բոլոր այն ուժերին, որոնք կարծում էին, թե կարող են շանտաժով, սպառնալիքով, շրջափակումով կոտրել արցախցիներին և Արցախի ադրբեջանացմանը հասնել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031