Բուխարեստում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության մեկնարկային օրվանից հետո Հայաստանի հավաքականից ոսկե մեդալի համար պայքարելու իրավունք վաստակել է 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը, որը սերբ, ադրբեջանցի եւ թուրք մրցակիցներին պարտության մատնելուց հետո այսօր չեմպիոնության համար գոտեմարտելու է ռումինացի Դենիս Ֆլորին Միհայի հետ:
Բրոնզե մեդալի համար գորգում միմյանց դեմ ելնելու են 130 կգ քաշայիններ Ալբերտ Վարդանյանը եւ չեխ Մարսել Ալբինին, իսկ Հովհաննես Հարությունյանը Ռումինիայի ներկայացուցիչ Պատրիկ Յուլիան Գորդանի հետ սփոփիչ գոտեմարտում վիճարկելու է բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ