Սերբիայի Վևնյաչկա-Բանյա քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Չեմպիոնի կոչումը լրացուցիչ գործակիցներով նվաճեց ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկած ռուսաստանցի Ալեքսեյ Սարանան, որը եւս երկու շախմատիստների հետ վաստակել է 8,5 միավոր:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեցին Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, որոնք 7,5-ական միավորով նույն հերթականությամբ հանգրվանեցին մրցաշարային աղյուսակի 32-րդ, 39-րդ եւ 41-րդ հորիզոնականներում:
Միջազգային վարպետ Էմին Օհանյանը չնայած 7,0 միավորով զբաղեցրեց 43-րդ տեղը, սակայն երկրորդ անգամ լրացրեց գրոսմայստերական նորմա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ