Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ասուլիս, ուրեմն՝ բոլորի համար, կամ՝ ոչ մեկի. «Ազգի» հավատարմագրումը մերժվել է առանց հիմնավորման

Մարտ 13,2023 23:50

Մարտի 14-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հերթական մամուլի ասուլիսով։

Արդեն 2-րդ անգամ ասուլիսը կազմակերպվում է լրատվամիջոցների հետ հարցուպատասխանով, ոչ թե առցանց տարբերակով, ինչպես սովոր էր լրագրողների հետ չհաղորդակցվել վարչապետը։

Մարտի 13-ին՝ աշխատանքային օրվա ընթացքում, լրատվամիջոցները պետք է զանգարահարեին Կառավարության լրատվական ծառայություն՝ վաղվա ասուլիսին հավատարմագրվելու։

Ըստ կարգի՝ «Ազգի»  խմբագրությունից ևս զանգահարեցին Կառավարություն՝ տեղեկացնելու, որ լրատվամիջոցն ուզում է լուսաբանել Փաշինյանի ասուլիսը և «Ազգի» լրագրողին հավատարմագրել։

Կառավարության լրատվական ծառայությունից պատասխանեցին՝ համապատասխան անձանց կհաղորդենք, որ «Ազգի» խմբագրությունը լրագրողի հավատարմագրման համար հայտ է ներկայացնում և ընթացքի մասին ձեզ տեղյակ կպահենք։

Աշխատանքային օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարեցինք՝ տեղեկանալու՝ հավատարմագրումն ընդունվա՞ծ է, թե ոչ։

Վերջին զանգին պատասխանեցին՝ «Ազգի» հավատարմագրումը մերժվել է։

Հարցրինք՝ ի՞նչ պատճառով։

Ուղղակի մերժվել է՝ պատասխանեցին:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031