Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքապետարանը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսում նոր ավտոբուսներ գնելու համար,  բայց փաստում է, որ Երևանում հնարավոր չէ աշխատանքի և տուն գնալ հանրային տրանսպորտով». Մեսրոպ Առաքելյան

Մարտ 13,2023 23:03

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները չեն օգտվում հանրային տրանսպորտից, որ աշխատանքից չուշանան, անհարմարությունների չհանդիպեն, չգան, հասնեն աշխատանքի ու միանգամից հիշեն իրենց ղեկավարությանը։

Այ հենց սրա համար է քաղաքապետարանում ներդրված աշխատակիցների տրանսպորտային համակարգը, որը ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների փոխադրումը։

Այս ամենի համար 2022թ. ծախսվել է 28 մլն դրամ։

Սա ուղղակի խայտառակություն է։

Քաղաքապետարանը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսում նոր ավտոբուսներ գնելու համար,  բայց փաստում է, որ Երևանում հնարավոր չէ աշխատանքի և տուն գնալ հանրային տրանսպորտով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031