«Հայացք» մամուլի ակումբում պատասխանելով դիտարկմանը, որ Արցախից եւ Հայաստանից Ադրբեջանի պահանջները օրեցօր մեծանում են եւ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը շրջափակելու շուրջ համաշխարհային հանրությանը ապատեղեկատվություն մատուցելու նպատակով լրագրողներ, այդ թվում նաեւ օտարերկրյա լրագրողներ են վարձում եւ կաշառելով իրենց հարմար ռեպորտաժներ կազմակերպում ու եվրոպացի դիտորդների ներկայության պարագայում էլ Ադրբեջանը կրակում է։ Հետեւաբար, այս պարագայում ո՞րն է հայկական կողմի անելիքը, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ասաց․ «Դիտորդական առաքելությունը կարող է այդ տեղեկատվությունը հավաքել եւ փոխանցել Բրյուսել։ Իսկ թե հետո ինչ է արվելու, դա արդեն Բրյուսելի որոշելիքն է։ Բայց պարզ է, որ Եվրամիության ուժային գործիքակազմը շատ սահմանափակ է։
Այսինքն, քաղաքական, դիվանագիտական է, որն իր հերթին նշանակում է, որ այս առաքելությունը թույլ է տալիս նվազեցնել փոքր սադրանքների եւ միջադեպերի թիվը գոնե Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդային սահմաններում, բայց չի կարող զսպել մեծ պատերազմը։ Ավելին, այստեղ նաեւ քաղաքական կամք է հարկավոր, որպեսզի Եվրամիությունը կարողանա մի բան փոխել քիչ թե շատ խաղաղություն հաստատելու համար։ Իսկ այդ խաղաղությունը պետք է հաստատվի Ադրբեջանի հաշվին եւ ոչ թե Հայաստանի, որովհետեւ այս ամենը Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով է։ Ուզում ենք, թե չենք ուզում, պետք է Ադրբեջանին հակառակը սովորեցնենք։ Չի լինելու խաղաղություն։
Սա ուզում եմ պարզ եւ հստակ լինի։ Խաղաղություն չի լինի նույնիսկ որեւէ պայմանագիր կնքելու պարագայում։ Ամեն ինստիտուտ ունի իր գործունեության ձեւը։ Եվ Ադրբեջանը իր գործունեության ձեւը գտել է․ ուժով ճնշել Հայաստանին, որպեսզի իր տարածաշրջանային նպատակներին հասնի։ Ու դա հիմա իրականացնում է։ Եվ ոչ մի բան չի զսպելու նրան, որ այդ քաղաքականությունը շարունակի հետագայում։ Եվ դա անելու է։
Ինչ պետք է անի Հայաստանը Լաչինի միջանցքի պահով Նախ, սկսենք ամենապարզից։ թե Ադրբեջանը այնտեղ տանում է լրագրողների, վարձատրում, ես կասեի՝ նույնիսկ կաշառում է իր համար դրական ռեպորտաժ պատրաստելու համար, դրան հակադարձելու երկու ձեւ կա։ Առաջինը, թիրախավորել այդ լրագրողներին․ լրատվամիջոցներին եւ ընկերություններին՝ դատական վարույթներ հարուցելով, մյուս կողմից օգտագործել սփյուռքի ներուժը։ Նաեւ սկսենք նրանից, որ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում ունեն մասնաճյուղեր, արտասահմանից լրագրողներ բերենք, որպեսզի իրենց աչքով տեսնեն եւ իրականությունը, ճիշտը տարածեն։ Բայց ես չեմ տեսնում, որ Հայաստանը քիչ թե շատ ադեկվատ կերպով ընդդիմանում է այն հարվածներին, որը ստանում է, եղած ճնշմանը հակաճնշում չեմ տեսնում»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ