Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ-որ էդ աղջիկն էլ չի համաձայնել. ծառից կախված հայտնաբերված զինվորին 3 ամիս էր մնացել ծառայության ավարտին

Մարտ 13,2023 22:55

Մարտի 8-ին ծառից կախված վիճակում հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքով առայժմ մի վարկած է շրջանառվում՝ ինքնասպանություն սիրած աղջկա հետ վիճելու պատճառով: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց մահացած զինծառայողի՝ Անդրանիկ Օհանյանի ազգականը՝ Հովհաննես Հովհաննիսյանը: Զինծառայողի սիրած աղջիկը նույնպես Խնածախից է, նրանք սովորել են նույն դպրոցում, այժմ նա սովորում է Երեւանի բուհերից մեկում:  Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ իրենց տեղեկություններով՝ կայազորի քննչականն արդեն ճշտել է, որ այդ աղջկա հետ վիճելու պատճառով է Անդրանիկը նման քայլի գնացել: Քննչական կոմիտեից չպարզաբանեցին այս վարկածի վերաբերյալ տեղեկությունը:

«Ինչ-որ էդ աղջիկն էլ չի համաձայնել, ինչ չի արել. էսքանը գիտեմ…Խնդիրների մասին Անդրանիկը  ոչ մի բան չի ակնարկել, որ ակնարկած լիներ տեղում կգնային իր մոտ: Մարտի 8-ին զանգել է մամայի, հորաքրոջ, մորաքրոջ, քեռու կնոջ, աղջիկներին շնորհավորել է, բոլորի հետ խոսել է: Որ մի բան ասած լիներ, տեղում հարցը կլուծեին, ոչ մի բան չի ասել»,- պատմեց  Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ծնողները որդու մահից հետո զորամաս չեն գնացել, ծառայակիցների հետ չեն խոսել, ի վիճակի չեն, հայրը վատառողջ է:

Նա ասաց, որ մահացած զինծառայողի սիրած աղջկա մասին իմացել են նաեւ զինվորի ծնողները: Անդրանիկ Օհանյանին երեք ամիս էր մնացել ծառայությունն ավարտելու համար: ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ, որը մահացած զինվորի ազգականն է,  ասաց, որ շրջանառվող հիմնական վարկածից բացի իրավապահները պետք է քննեն նաեւ այլ հանգամանքներ, թե ինչ հանգամանքներ նա չցանկացավ ասել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031