Այսօր Արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութեր ու լուսանկարներ, թե ինչպես են ադրբեջանցիները, մասնավորապես՝ Սաաթլիի շրջանի Օրտա Մուղան և Նաբաթկյանդ գյուղերի բնակիչները փորձել փակել Բաքու-Ղարաբաղ մայրուղին: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում հայտնելու խմելու ջրի հետ կապված խնդրից: Ոստիկանները փորձել են սաստել եւ ուժ են կիրառել, տեղի է ունեցել բախում ու քաշքշոց, որի հետեւանքով 3 հոգի ծանր վիրավորվել է: Կան նաեւ ձերբակալված անձինք:
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում այս առնչությամբ տեսանյութ է հրապարակել եւ գրել.
«Ադրբեջանի Սաաթլի շրջանի բնակիչները խմելու ջրի բացակայության պատճառով դուրս են եկել բողոքի ցույցի, որի հետևանքով ոչ միայն ջուր չեն ստացել, այլև արժանացել են ոստիկանների կողմից ծեծի: Ահա այսպես են Ադրբեջանում հարգվում իրենց իսկ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները…»:
Կարդացեք նաև