Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության պղծումը Շվեյցարիայում

Մարտ 13,2023 21:21

«Le Courrier d’Erevan»

Ժնևում ֆրանսիացի քաղաքագետի ցնցող հայտարարությունները «Ավրորայի արևածագը» ֆիլմի ցուցադրությանը հաջորդած բանավեճի ժամանակ՝ 2023 թվականի մարտի 10-ին՝ Միջազգային կինոփառատոնի և Մարդու իրավունքների ֆորումի բացման օրը։

Դժվար է պատկերացնել մի ժողովրդի նվաստացման ավելի լավ օրինակ, քան այս բանավեճը, որը հաջորդեց Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի (Aurora’s Sunrise) ցուցադրությանը:

«Մարդու իրավունքներ, նվաստացման հասարակության զոհեր» խորագրի ներքո այն բեմ էր հավաքել երեք բանախոսների, ովքեր հանդես եկան հազվագյուտ անփույթ ելույթներով : Մինչև անպարկեշտության այդ ճակատագրական պահը, որը հրահրվել էր մոդերատոր Կարոլին Աբու Սա’Դայի հարցով ֆրանսիացի ակադեմիկոս և քաղաքագետ Բերտրան Բադիին. «Նա [ֆիլմի հերոսուհին] ասաց, որ եթե թուրքերն պատժվեին, գերմանացիներն իրենց թույլ չէին անել այն, ինչ արեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում: Ի՞նչ կարծիքի եք այս մասին»:

Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Sciences-Po Paris) պատվավոր պրոֆեսորը նրան պատասխանում է. «Դա զայրացնում է ինձ: Այս նախադասությունն անընդունելի է։ Նախ թուրքերը չեն, գերմանացիները չեն։ Կարծում եմ՝ մենք կազատվենք ստորացումից, երբ վերջ դնենք հավաքական հոգնակիին։ Կոլեկտիվ մեղք չկա: Թուրքերը պատասխանատու չեն հայկական ջարդերի համար. Ո՛չ, Դա մի բուռ իշխող վերնախավն էր, որ կազմակերպել էր այն»: Հետևաբար, նույնն է հրեաների Հոլոքոստում գերմանացի ժողովրդի պատասխանատվության առնչությամբ, ըստ այս պաշտոնաթող ակադեմիկոսի:

Նրան լսելիս մտքով անցավ մի հարց. եթե գերմանացիները ոչ մի պատասխանատվություն չեն կրում հրեաների նկատմամբ, ապա այս դեպքում ինչու են նրանց ժառանգները 1953 թվականից ի վեր ստիպված վճարել ավելի քան 100 միլիարդ գերմանական մարկ Իսրայել պետությանը և փրկվածներին որպես հատուցում: Բայց ամենից առաջ, մինչև ե՞րբ Գերմանիան, որն այժմ բազմազգ է, և նրա հարկատուները կշարունակեն ֆինանսապես տուժել, ըստ պրոֆեսոր Բադիի, իրենց հետ կապ չունեցող «նացիստական ​​մի բուռ իշխող վերնախավի» հանցագործություններից:

Որքան անհրաժեշտ է կանցլեր Օլաֆ Շոլցի դիրքորոշման համաձայն, ով 2022 թվականի սեպտեմբերին՝ իր երկրի և Իսրայելի միջև կնքված առաջին փոխհատուցման համաձայնագրից 70 տարի անց, հայտարարեց ֆինանսական հատուցումների նոր փաթեթի մասին։ Այսպիսով, տարեկան մոտ 58 մլն եվրո կվճարվի Իսրայելին մահվան ճամբարներից 14000 փրկվածների համար, որոնց բուժելու համար հրեական պետությունը միջոցներ չունի։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին, որոնց ժողովրդին անդամահատել են իրենց պապենական տարածքների 90%-ից և գրեթե ողջ ունեցվածքից, նրանք պետք է համակերպվեն Բերտրան Բադիի մշուշոտ տեսություններին` չկարողանալով արձագանքել դրանց: Քառորդ ժամ ուշացման պատրվակով հանրությունը զրկված էր բանավեճը վարողի կողմից հարցեր տալու հնարավորությունից։ Այս նույն պատրվակով Քերոլայն Աբու Սադան ասաց, որ հանրությունը չի կարողանա արտահայտել իր արձագանքը ֆիլմի վերաբերյալ:

Նշենք, որ ոչ վերջինս, ոչ էլ բանավեճում (ընդ որում՝ նախապես պատրաստված) նրա երկու զրուցակիցները, գաղափար, կամք, չունեին ֆիլմի և իրենց քննարկման առարկայի (նվաստացումը) միջև մի ակնհայտ, զուգահեռ անցկացնել: Խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության չճանաչմանը, որը շարունակում է ավելի քան մեկ դար ստորացնել մեր ժողովրդին անարգելով իր նահատակությունների հիշատակը:

«Aurora’s Sunrise » Ֆիլմի մասին

Ռեժիսոր Իննա Սահակյանն իր հոյակապ վավերագրական-գեղարվեստական-մուլտֆիլմ ստեղծագործության մեջ վերաիմաստավորում է հայ ժողովրդի ողբերգությունը Արշալույսի իրական պատմության միջոցով, որին ամերիկացիները կանվանեն Ավրորա: Այս գեղեցկուհի թխահերի կյանքը փոխվելու էր, երբ նա 14 տարեկան էր։ Կառավարության հրամանով զինվորները ներխուժել են դեռահասի տուն: Նրանք սպանում են հորը և հավաքում ընտանիքի մնացած անդամներին: Այնուհետև Արշալույսը, նրա մայրը և նրա վեց եղբայրներն ու քույրերը ուղեկցվում են անապատ։ Ինչպես իր համայնքի մյուս անդամները, որոնց թուրքերը կխոշտանգեն, կբռնաբարեն, կսպանեն։ Արշալույսի նման «հաջողակները» կվաճառվեն որպես սեքս-ստրուկներ. Արշալույսին հրաշքով և, առաջին հերթին, մեծ կամքի ուժով հաջողվում է փախչել իրեն գերողներից։ Այնուհետև հայտնվում է Միացյալ Նահանգներում, որտեղ նրան վարձում են որպես դերասանուհի՝ խաղալու «Հոգիներն աճուրդում» ֆիլմում, ոգեշնչված իր ժողովրդի վիշտը տեսած վերապրածի վկայությունների գրքից: Այս ցեղասպանությունը կազմակերպվել է Օսմանյան կայսրության կողմից 1915-1916 թվականներին և մինչ օրս հերքվում է Թուրքիայի կողմից:

Աննա Ազնաուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031