Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 10-12-ին կայացավ «Ապագա Հայկականի» առաջին Համաժողովը

Մարտ 13,2023 20:33

Երևանում մարտի 10-12-ին առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովը մեկ դահլիճում էր համախմբել աշխարհասփյուռ հայության մանրակերտը: Համաժողովի 200 մասնակիցները ընտրվել էին թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ՀՀ-ից, Արցախից ու Սփյուռքից նախապես գրանցված հազարավոր հայրենակիցներից՝ պայմանավորված սեռատարիքային, կրթական և բնակության վայրի ցուցանիշներով:

Ցավոք, Արցախում տիրող ճգնաժամի պատճառող ընտրված որոշ մասնակիցներ հնարավորություն չունեցան մասնակցելու առկա ձևաչափով:

Համաժողովին քննարկվեցին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ»: Մասնակիցների քննարկմանը դրված սցենարների և ծրագրերի վրա հինգ ամիս շարունակ աշխատել են հայկական փորձագիտական համայնքի 100-ից ավել ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել բազմաթիվ հյուրեր և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի մեկնարկը տրվեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանի և տեսակապի միջոցով միացած Ռուբեն Վարդանյանի ելույթներով: Հաջորդիվ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական ուղերձը:

Առաջին օրվա քննարկումները նվիրված էին «Պատմական պատասխանատվություն» նպատակին, որի փորձագիտական հանձնախմբի ղեկավարն էր Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը:

Երկրորդ օրվա քննարկումները նվիրված էին «Հայաստան-Սփյուռք միասնականություն» նպատակին, որի փորձագիտական հանձնախմբի ղեկավարն էր հրապարակախոս, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Երրորդ օրվա քննարկումները նվիրված էին «Բնակչության աճ» նպատակին, որի փորձագիտական հանձնախմբի ղեկավարն էր «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

Մասնակիցները երկրորդ օրը այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիր այցով՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի համար նահատակված հայորդիների հիշատակին:

Համաժողովը ավարտվեց փակման պաշտոնական արարողությունով, որին ելույթով հանդես եկան ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Արթուր Ալավերդյանը և Ռիչարդ Ազարնիան: Ելույթները եզրափակեց ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը՝ կարևորելով յուրաքանչյուր հայրենակցի ակտիվ մասնակցությունը նախաձեռնության հետագա անելիքներում:

Համաժողովի յուրաքանչյուր օր ավարտվում էր քաղաքականության առաջարկների և նախաձեռնությունների առաջնահերթությունների քվեարկություններով: Դրանք համակարգվում էին մասնակիցների կողմից ինքնաառաջադրման սկզբունքով ընտրված Հաշվիչ/վերահսկիչ հանձնախմբի կողմից: Քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`

 

Առաջին օր

 

Երկրորդ օր

 

Երրորդ օր

 

Հատկապես ուշագրավ էին Արցախի համահայկական պատասխանատվության (Օր 1), Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական օրակարգին (Օր 2),  ներգաղթի կազմակերպման քաղաքականությանը (Օր 3), ինչպես նաև նախաձեռնությունների առաջնահերթությունների վերաբերող քվեարկությունների արդյունքները:

Քննարկումների երեք օրերի ընթացքում Համաժողովի մասնակիցները հանդես են եկել արձանագրված 2 000-ից ավել դիտարկումներով և մտահոգություններով, առաջ քաշեցին տասնյակ հանրային նախաձեռնություններով, որոնք ծրագրային առաջարկի տեսք ունեն և իրենց քվեարկությամբ սահմանեցին դրանց իրականացման առաջնահերթությունները

Այսպիսով, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ձևավորել էր մի հարթակ, որտեղ աշխարհասփյուռ հայության ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներ ուսումնասիրեցին, քննարկեցին և ընտրեցին փորձագիտական գնահատում անցած սցենարներն ու ծրագրերը՝ միահամուռ ուժերով սահմանելով ապագայի իրենց տեսլականը:

 

Տեսանյութերի հղումներ՝ 

Համաժողովի բացման հանդիսավոր արարողություն

 

«Պատմական պատասխանատվություն» նպատակի վերաբերյալ տեսանյութ

«Հայաստան-Սփյուռք միասնականություն» նպատակի վերաբերյալ տեսանյութ

«Բնակչության աճ» նպատակի վերաբերյալ տեսանյութ

 

Համաժողովի փակման հանդիսավոր արարողություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031