Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ է, որ քաղաքական թիմը խոշորացույցի տակ է քննում ՄԻՊ թեկնածուներին»․ Գրիգոր Մինասյան

Մարտ 13,2023 21:12

«Տեւական ժամանակ է՝ ՀՀ-ում ՄԻՊ չկա։ Ի՞նչ եք մտածում, այս բացն ինչպե՞ս է լրացվելու»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր «ՀՀ կառավարության ծրագրի 2022թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը ներկայացնելու ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Գրիգոր Մինասյանը պատասխանեց․ «Ես չեմ ճիշտ պաշտոնյան, որպեսզի հարցին պատասխանեմ, բայց միաժամանակ՝ լավ չէ, որ դեռեւս որոշում չկա, բայց մյուս կողմից լավ է, որ այսքան մեծ ուշադրությամբ եւ ֆիլտրներով է իրականացվում թեկնածուի փնտրտուքը։ Լավ է, որ քաղաքական թիմը խոշորացույցի տակ է քննում թեկնածուներին։ Ժամանակին երեւի հեշտ էին այդ որոշումները կայացվում, որովհետեւ ընտրությունը ժողովրդավարական չէր»։

Գեղամ Նազարյանը նաեւ հայտարարեց․ «Եթե մի երկրում արդարադատությունը կաղում է, ապա մյուս բոլոր ոլորտներում եւս խնդիրներ են լինելու։ Մեկ օրինակով ասեմ։ ԵՊՀ  մուտքի մոտ՝ դռների արանքում, կարմիր բերետավորները փորձում էին ամենակոպիտ ձեւով ասֆալտին պառկեցնելով՝  ձերբակալել ուսանող Տարոն Մանուկյանին։

Արմենակ Նազարյանը փորձում էր թույլ չտալ այդ անմարդկային ձերբակալումը, որի պատճառով դաժան ծեծի ենթարկելով՝ նրան տարան ոստիկանական մեքենան, որում շարունակեցին հարվածել։ Ամիսներ անց Արմենակին են ներկայացնում մարդկանց, որոնք կապ չեն ունեցել այդ գործի հետ, բայց ասում են, թե նման բան չի եղել։ Արմենակը, բնականաբար, չի ճանաչում այդ մարդկանց, ու գործը կարճում են։ Սա իմ՝ պատգամավորիս որդուն էր վերաբերում, բա պատկերացնո՞ւմ եք հասարակ ժողովրդի վիճակը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031