Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ անդամ լինելը ՀՀ-ի համար ձեռնտո՞ւ է, թե՞ այլընտրանք պետք է գտնել. Շիրակ Թորոսյանը՝ Վահան Քերոբյանին

Մարտ 13,2023 19:15

ԵԱՏՄ անդամ լինելը ՀՀ-ի համար ձեռնտո՞ւ վիճակ է, թե՝ ոչ, ի՞նչ է տալիս ԵԱՏՄ անդամ լինելը ՀՀ-ին տնտեսապես եւ եթե մենք փորձենք փնտրել այլընտրանք, կարո՞ղ ենք ավելի արդյունավետ այլընտրանք ունենալ. այս հարցն այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին տվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը:

Վահան Քերոբյանը նկատեց, որ հարցը քաղաքական է եւ ինքը չէր ցանկանա տնտեսական վերլուծությունների մասին խոսել, բայց, քանի որ ՀՀ-ն գտնվում է այս միության մեջ, աշխատանքը կազմակերպվում է այնպես, որ արդյունքներն այս միության մեջ առավելագույնի հասցվեն: Իսկ առհասարակ, Վահան Քերոբյանը հայտարարեց, որ վերափոխվող աշխարհում Հայաստանն իր դերը տեսնում է տարբեր տնտեսական միավորների մեջ լեգալ կամուրջ հանդիսանալու մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031