Այսօր «Զեյթուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Քեզ, որ ժպտաս մայրիկ» խորագրով մայրության և գեղեցկության տոներին նվիրված գեղեցիկ միջոցառում։
Կենտրոնի սաները հանդես եկան իրենց ելույթներով` ապահովելով գարնանային գեղեցիկ և արևառատ մթնոլորտ։ Կարևորելով հայ կնոջ դերը և նշանակությունը հայ հասարակության մեջ` «Զեյթուն» մշակութային կենտրոնը ևս մեկ առիթ ստեղծեց մեծարելու և փառաբանելու հայ կնոջը և մորը։ Միջոցառմանը ներկա էին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անձնակազմն ու շրջանի մի շարք կազմակերպությունների անդամներ։ Մշակութային կենտրոնի տնօրեն Դիանա Շմավոնյանի խոսքով` կինը պետք է գնահատված և սիրված լինի ամեն օր, այլ ոչ թե օրացույցային հատուկ նշված տոնական օրերին։
«Կինը պիտի սիրի և լինի սիրված, ապրի և ապրեցնի»,- նշել է Դիանա Շմավոնյանը։