Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ն չի կարող իր անվտանգության երաշխիքների հարցում հենվել ավանդական իր գործընկերոջ վրա, քանի որ նա ՀՀ-ին չօգնեց 2020-ին և 2022-ին». Լյուկ Դևին

Մարտ 13,2023 17:30

«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Եվրոպան և ԵՄ-ն Հարավային Կովկասում Հայաստանի երկարաժամկետ գործընկերն է: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ն չի կարող իր անվտանգության երաշխիքների հարցում հենվել ավանդական իր գործընկերոջ վրա, քանի որ նա ՀՀ-ին չօգնեց 2020-ին և 2022-ին»,- Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստի ժամանակ հայտարարեց Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը:

Նա որպես հակադրություն նշեց. «ԵՄ-ն ակտիվացրել է իր հարաբերությունները Հարավային Կովկասում ներգրավվածության և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման հարցում: ՀՀ-ն, եթե շարունակի իր բարեփոխումները լավ կառավարման, ժողովրդավարության հարցում, ԵՄ-ն ակտիվ կաջակցի Հայաստանին»:

Նա, վկայակոչելով մարտի 5-ին Ադրբեջանի կողմից հարձակումները, ասաց. «Ցավոք, վերջին վայրագությունները ցույց տվեցին, որ հրատապ է երկխոսության վերականգնումը: Հրատապ հարց է նաև ռազմագերիների վերադարձը, սահմանազատման հարցերը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և այս համատեքստում Լաչինի միջանցքի ապաշրջափակումը»:

Նա նաև կարևորեց Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ հարաբերություններն ու ասաց. «Մենք նաև քաջալերում ենք Բաքվի և Ստեփանակերտի ուղիղ բանակցությունները: Վերջին հանդիպումը ճիշտ ուղղության վրա է»:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Հեյշելն էլ կարևորեց ՀՀ-ի տարածքային ամբողջականության հարգումը. «Տարածքային ամբողջականության հարգումն ու միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը կարևոր նախապայման է խաղաղության հասնելու համար: Երկու կողմերը պետք է հարգեն այդ սկզբունքները՝ հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է երաշխավորվի: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը և մարտահրավերները՝ Հայաստանն ունի բավականին լուրջ խնդիրներ անվտանգության համակարգերի դիվերսիֆիկացման հարցում»:

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևն էլ հայտնեց՝ զեկույց է պատրաստել, որը քվեարկության է դրվելու Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում. «ԼՂ խնդիրը կարոր հարց է, որը միշտ պետք է լինի օրակարգում, որպեսզի ունենա միջազգային երաշխիքներ, որ ԼՂ-ում հայերի անվտանգությունն ապահովված է: Պետք է ապահովվի հայ ռազմագերի վերադարձը, պետք է ավարտվի սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը խաղաղության օրակարգի հետ միասին նույն գծով է գնում»:

Անդրեյ Կովաչևը նաև կարևորեց այն, որ Ադրբեջանը կատարի ՄԱԿ-ի դատարանի որոշումը և ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց և բեռնափոխադրումների ազատ տեղաշարժը: Նա նշեց, որ այս հարցը ևս ներառված է լինելու իր պատրաստած զեկույցում:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031