Լրահոս
Օրվա լրահոսը

17 վարորդ սորուն նյութերը՝ այդ թվում շինարարական աղբը, տեղափոխել է առանց անթափանց ծածկոցի

Մարտ 13,2023 17:09

Փետրվար-մարտ ամիսներին Երևան քաղաքում և հարակից մարզերում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր` ավազի, խճի, հողային զանգվածների, նաև շինարարական աղբ տեղափոխող  տարբեր մակնիշի 17 բեռնատար։

Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։

Իրականացվել են բացատրական աշխատանքներ։

Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։

Իրազեկում՝ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական  անձանց նկատմամբ` 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` 150.000 ՀՀ դրամի չափով։

Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական  անձանց նկատմամբ` 100.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` 300.000 ՀՀ դրամի չափով։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031