Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ ես, ոչ տեղակալս անհանգստացած չենք»․ Ռուստամ Բադասյան

Մարտ 13,2023 16:54

ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն օրերս բողոքի նոտաներ էր հղել՝ կապված Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների հետ։ Խորհրդարանում այսօր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին լրագրողներն ասացին, որ իր ներկայիս տեղակալ Արտյոմ Սմբատյանը նախկինում առողջապահության փոխնախարար էր, նա հարցաքննվե՞լ է։

Ռուստամ Բադասյանը պատասխանեց․ «Եթե չեմ սխալվում, տեւական ժամանակ առաջ եղել է հարցաքննություն։ Եվ ոչ միայն իր։ Գիտեմ, որ այդ գործով բազմաթիվ պաշտոնյաներ են հարցաքննվել։ Ինքն էլ դրա շրջանակում վկայի կարգավիճակով հարցաքննվել է»։

Հարցին՝ ձեր տեղակալի համար անհանգստացա՞ծ եք, Ռուստամ Բադասյանը պատասխանեց․ «Բացարձակ։ Ոչ ինքը, ոչ ես անհանգստացած չենք»։

Ապա Ռուստամ Բադասյանը չցանկացավ մեկնաբանել մամուլում առկա տեղեկությունները, որ իր նախկին տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը կոռուպցիոն պատմությունների մեջ է եղել եւ այդ գումարներով ԱՄՆ-ում իր համար տուն է գնել։

Ինչ վերաբերում է ՊԵԿ հաշվեկշռում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչներին, որոնք հիմա վրաններում են գիշերում, Ռուստամ Բադասյանը նշեց․ «Պետական գույքն օգտագործման կանոններ ունի։ Չի կարելի ցանկացած ձեւով այն օգտագործել։ Բացի այդ, վթարային շենքերի մասին է խոսքը եւ կյանքի, առողջության վտանգի խնդիր կա։ Եվ որքանով տեղյակ եմ, առնվազն որոշ անձանց պատկան մարմինները կացարանով են ապահովել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031