«Չէ, ես ոչ մի տեղ չեմ հեռանում։ Որտեղի՞ց այդ տեղեկությունը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ արձագանքելով տեղեկություններին, թե շուտով ինքը պաշտոնանկ է արվելու։ Նա նշեց, որ նոր պաշտոնի առաջարկ չի ստացել, աշխատանքից հեռանալու դիմում չի գրել։ Չի ստացել նաեւ ՄԻՊ պաշտոնում առաջադրվելու առաջարկ։
Անդրադառնալով «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում չարաշահումներին վերաբերող քրեական վարույթին՝ Ռուստամ Բադասյանն ասաց․ «Միայն «Զովք»-ը չէ, որ «սեւ հաշվապահության» խնդիր կարող է ունենալ։ Հիշենք, որ քննությամբ հիմնավորման ենթակա կետեր կան դեռ։ Որպես եղելություն չներկայացնենք»։
Հարցին՝ եթե այս իշխանությունը խաղաղության պայմանագրով Արցախը թողնի Ադրբեջանի կազմում, հրաժարական կտա՞ք, Բադասյանը նախընտրեց չպատասխանել՝ համարելով, որ հարցն ինքնանպատակ է եւ գնահատականներ տալու միտում ունի։ Միայն ասաց, որ Արցախի հետ կապված եւ համապետական մյուս բոլոր հարցերը կարեւոր են։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ