Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿՀ-երում հոգնել են իրավիճակից և ցանկանում են աղմուկ բարձրացնել. փաստաբան

Մարտ 13,2023 16:22

«Իմ պաշտպանյալներից մեկը, որը դիմել էր իր խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ, սակայն երբ իրեն հայտնել էին, որ դատավորը Շիրակի մարզից տեղափոխվել է այլ դատարան, ինչի հետևանքով իր խափանման միջոցի փոփոխման հարցը չի լսվելու, անձը հայտարարեց, որ հացադուլ կհայտարարի և միայն իմ և իմ գործընկեր Գայանե Գևորգյանի խնդրանքով է, որ նա առ այժմ նման ծայրահեղ միջոցների չի գնացել (ասացինք, որ ասուլիս ենք կազմակերպելու Երևանում, որ սպասեն)»։ Այս մասին այսօր Շիրակի մարզի փաստաբանների ասուլիսում ասաց փաստաբան Թամարա Յալյոյանը։

Հիշեցնենք, որ փաստաբանների հայտարարությամբ, Շիրակի մարզի քրեական, քաղաքացիական, վարչական դատարանների դատավորները պարբերաբար փոխվում են՝ ինքնահոսի թողնելով դատական գործերը:

Թամարա Յայլոյանի խոսքով, քրեակատարողական հիմնարկներում, մարդիկ կան, որոնք իսկապես հոգնել են այդ իրավիճակից և ցանկանում են աղմուկ բարձրացնել, սակայն դա կանխվել է փաստաբանների հորդորների շնորհիվ:

«Պաշտպանյալներիցս ոմանք ասում են, որ այնքան են նստել, որ պատժի ժամկետը լրանում է, մինչդեռ, մինչ այդ նրանք արդարացման ակնկալիքներ ունեին, իսկ հիմա, երբ պատժի ժամկետը լրացել է, այդքան ժամանակ ինքը կալանավայրում է եղել, ի՞նչ իմաստ ունի արդեն իր վերաբերյալ դատական ակտ կայացնելը։ Կան մարդիկ, որոնք խիստ դժգոհում են, որ ՔԿՀ-ից մեքենայով պարբերաբար գալիս են դատարան, բայց նիստերը հետաձգվում են, կրկին ստիպված վերադառնում են»,- նշեց փաստաբանը:

Յայլոյանը տեղեկացմամբ, գործեր կան, երբ մարդիկ գրավի դիմաց ազատության մեջ են, գրավի գումարը վճարելու համար պարտքով գումար են վերցրել, հիմա արդեն տոկոսը պետք է վճարի, պետք է դատական գործընթացն ավարտվի, որ ինքը կարողանա վճարել։ Նրա հավաստմամբ, դեպք է գրանցվել, երբ դատավորների փոփոխության պատճառով գործն այնքան է ձգձգվել, որ պատասխանող կողմը մահացել և հիմա պետք է ևս 6 ամիս անցնի, որպեսզի իրավահաջորդ ճանաչվի և ամբողջ գործընթացը սկսվի նորից:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031