Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախկինների հետ մեզ համեմատելու բոլոր փորձերն ապարդյուն են»․ ՔՊ պատգամավոր

Մարտ 13,2023 15:54

ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն օրերս բողոքի նոտաներ էր հղել՝ կապված Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների հետ։ Արսեն Թորոսյանի թիմակից, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին այսօր խորհրդարանում լրագրողները հարցրին՝ինչո՞վ է պայմանավորում այն հանգամանքը, որ այս իշխանության ներկայացուցիչների շուրջ պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ են լինում։

Վաղարշակ Հակոբյանը նշեց․ «Իրավապահներն աչալուրջ են։ 2018թ․-ին հռչակված հեղափոխական արժեքների մեջ է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը։ Մենք իրավունք չունենք խախտելու մարդկանց անմեղության կանխավարկածը։ Իրավունք չունենք գնահատական հնչեցնել, մինչեւ չկա դատարանի որոշում կամ մինչեւ կոնկրետ գործընթացը չի ավարտվել։ Պետք չի խախտել մարդկանց անմեղության կանխավարկածը»։

Նկատառմանն ի պատասխան, որ այդ դեպքում ձեր թիմակիցներն ինչո՞ւ են առանց դատարանի որոշման՝ նախկիններին անվանում, օրինակ, «թալանչիներ», Վաղարշակ Հակոբյանն ասաց․ «Նախկինների հետ մեզ համեմատելու բոլոր փորձերն ապարդյուն են։ Բայց հարգենք նաեւ Արսեն Թորոսյանի անմեղության կանխավարկածը։ Հարցերի պատասխանները կարող եք իրենից ստանալ»։

Հիշեցնենք՝ փաստաբանական հանրույթի մի շարք ներկայացուցիչներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի քանի դեպքերով մեղադրել են այս կամ այն նախկին պաշտոնյայի անմեղության կանխավարկածը խախտելու մեջ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031