Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չի համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Մարուքյանն արձագանքել է Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը

Մարտ 13,2023 15:08

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի թվիթերյան գրառմամբ արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին․ «Հաջիևը պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն գործի:

Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Եվս մեկ անգամ պետք է հիշեցնեմ՝ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»։

Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման միջազգային մեխանիզմի ստեղծումը չի կարող պայման լինել Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ասել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Report գործակալությանը տված հարցազրույցում։ «Դա ամենևին անընդունելի և վտանգավոր մոտեցում է»: Նրա պնդմամբ՝ այդ մասին խոսք լինել չի կարող, Բաքուն երբեք դրան չի համաձայնել, և Երևանի պնդումներն այդ կապակցությամբ անտրամաբանական են, ուղղված են «արհեստական լարվածություն ստեղծելուն»։

«Ադրբեջանն իր ինքնիշխանության հետ կապված հարցեր չի քննարկի մեկ այլ երրորդ կողմի, այդ թվում՝ Հայաստանի հետ», – ասել է Իլհամ Ալիևի օգնականը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031