Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խաղաղությունը չի կարելի կառուցել շրջափակումների, ճնշումների և ծայրահեղ առավելապաշտական մոտեցումների վրա». Մարինա Կալյուրանդ

Մարտ 13,2023 14:41

«Երկու կողմերը վստահաբար կարիք ունեն հանրությանը նախապատրաստելու խաղաղության: ՀՀ կառավարությունը հստակ ընդունել է, որ ԼՂ հակամարտությունը տարածքային խնդիր չէ: Այն ժողովրդի իրավունքների և անվտանգության հարց է»,-Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստի ժամանակ հայտարարեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդը:

Նշենք, որ նիստը տեղի ունեցավ մարտի 8-10-ը Բրյուսելում, որին մասնակցեց նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը:

Մարինա Կալյուրանդը շեշտեց՝ խաղաղությունը չի կարելի կառուցել շրջափակումների, ճնշումների և ծայրահեղ առավելապաշտական մոտեցումների վրա: Այնուհետև շարունակեց. «Հակամարտությունը կարելի է լուծել միայն փոխզիջումների, բանակցությունների և հաշտեցման իրական ջանքերի միջոցով»:

Նրա կարծիքով՝ այժմ Հարավային Կովկասում ԵՄ-ի դերակատարությունն ավելի մեծ է, քան թեկուզ մեկ տարի առաջ: Նա այս առիթով նշեց. «Հպարտ եմ, որ այն դեպքում, երբ Պուտինի Ռուսաստանն ամբողջ աշխարհին անապահովություն է բերում, ԵՄ-ն ի վիճակի եղավ դառնալ Հարավային Կովկասում խաղաղության համար անկյունաքարային դերակատար: Բրյուսելյան գործընթացը ստեղծել է հույս, որ խաղաղություն կարող է հաստատվել մոտ ապագայում: ԵՄ դիտորդական առաքելության հիմնական ներդրումն է այդ խաղաղության ու անվտանգության ապահովումը»:

Մարինա Կալյուրանդը խոստովանեց՝ 2020-ին տեղին էր ԵՄ-ի նկատմամբ քննադատությունն իր պասիվության համար ու ասաց. «Մենք շրջեցինք այդ էջը, և հիմա ԵՄ-ի ներկայությունը դրական ազդեցություն ունի, մենք հիմա ավելին ենք անում, քան մեկ տարի առաջ: Մեր նպատակն է տեսնել անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ Հայաստան»:

Մարինա Կալյուրանդը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նշեց. «ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ընթացող ջանքերը և ցանկանում է օժանդակել դրանց: Հումանիտար օգնությունը, որը ՀՀ-ն ցուցաբերել է Թուրքիային վերջին ամիսների ավերիչ երկրաշարժերի կապակցությամբ և ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա չափազանց խորհրդանշական և օգտակար էին: Սահմանների բացումն այլևս գաղափարական երազանք չէ, այլև գաղափարական նպատակ, որը մեծապես շահավետ կլինի տարածաշրջանում կայունության, անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031