Ադրբեջանի իշխանություններն առաջիկա օրերին պատրաստվում են Բաքվում երկրորդ հանդիպումն անցկացնել «Ղարաբաղի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ վերաինտեգրման վերաբերյալ շփումները շարունակելու համար»: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահական աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հրավիրում է Ղարաբաղի հայ հանրության ներկայացուցիչներին երկրորդ հանդիպմանը՝ շարունակելու շփումները վերաինտեգրման վերաբերյալ, ինչպես նաև քննարկելու Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հետ կապված հարցեր: Նախատեսվում է հանդիպումն անցկացնել առաջիկա օրերին Բաքվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ