Լրահոս
Օրվա լրահոսը

«1-ին մեծ պրոդուկտը կստանանք՝ քաղաքացիական դատավարության թվայնացումը»․ նախարար

Մարտ 13,2023 13:16

«Նախարարության կատարողականը 89-90% է։ Եթե մեկ բառով ասեմ, ապա օրենսդրական բարեփոխումները հիմնականում կատարված են եւ մեր առաջ եղած խնդիրները լուծված են։ Իսկ չկատարվածները կախված են մրցութային ընթացակարգերի եւ հաղթած տնտեսվարողների՝ իրենց պարտականությունները չկատարելու հետ»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր «ՀՀ կառավարության ծրագրի 2022թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցադրումներին, թե նախարարության կատարողականից ո՞ր ծրագրերը չեն իրագործվել նախորդ տարում, ի՞նչ պատճառներով ու ոլորտում ո՞ր հարցերն են մնում չլուծված։

Գրիգոր Մինասյանը շարունակեց․ «Օրինակ` չեմ կարող գովել, որ թվայնացման բլոկում հաջողություններ ունենք։ Բայց եթե ֆորսմաժոր չլինի, ապա առաջիկա մի քանի ամսում կկարողանանք առաջին մեծ պրոդուկտը ստանալ՝ քաղաքացիական դատավարության թվայնացումը։ Իսկ մակագրման համակարգն այս տարի վերագործարկվեց, եւ հիմա բանակցությունների մեջ ենք, որպեսզի կազմակերպությունը լավարկի իր պրոդուկտը։ Նախորդ տարի նաեւ որոշ շինարարական աշխատանքներ են իրականացվել ոչ մեր ակնկալած ծավալով, բայց գնումների գործընթացում լավարկում ունենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031