Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը չի կարողանում Google-ի եւ Yandex-ի քարտեզներում հաստատել նոր անվանակոչված փողոցների անունները

Մարտ 13,2023 13:08

Երեւանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանը «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերությանը հանձնարարել էր ուսումնասիրել եւ առաջարկություններ ներկայացնել առցանց քարտեզների, օրինակ՝ Google maps-ի, Yandex map-ի վրա նոր անվանակոչված փողոցների, դպրոցների եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այլ հաստատությունների ճիշտ անվանումներն ապահովելու համար։

«Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը զեկուցեց, որ առայժմ այդ ուղղությամբ հաջողություն չկա, քանի որ դա ժամանակատար աշխատանք է։

«Նախկինում նման փորձառություն ունեցել ենք, նման առաջադրանք  տրվել է եւ փորձը ցույց է տալիս, որ պաշտոնական նամակագրությունն արդյունավետ չէ։ Որպես կանոն, նման հարթակներում քարտեզային կոնտենտ ստեղծվում եւ ձեւավորվում է բարձր ռեյտինգով օգտատերերի կողմից եւ այնուհետ հաստատվում է մոդերատորների կողմից։ Իհարկե, մենք այս պլատֆորմներում բացել ենք նման օգտատերեր, բայց փոփոխությունները, որպեսզի քարտեզի վրա ազդեցություն ունենան, բավական երկար ժամանակ է պետք օգատատերերի ռեյտինգի բարձրացման եւ այլնի մասով»,-ասաց Մանուկյանը։

Քաղաքապետը հիշեցրեց՝ հանձնարարականը տրվել է 2022 թվականի նոյեմբերի 22-ին․ «Ուզում եմ հասկանալ՝ բավական երկար ժամանակ է։ Ի՞նչ եք առաջարկում, ո՞նց պետք է լուծենք այս հարցը»։

Մանուկյանը փորձեց պարզաբանել, ասաց՝ նման հարթակներում  փոխվերահսկելիության մեխանիզմ կա, եւ մեկ օգտատերի կողմից որեւէ բան փոխել կամ ստեղծելը բավարար չէ, դա արվում է բազմաթիվ օգտատերերի կողմից նույն բանը փոխելուց հետո, ապա մոդերատորը այն հաստատում է․ «Ռեյտինգը բարձրանում է, երբ օգտատերը շատ ակտիվ է»։

Քաղաքապետին չբավարարեց այս պարզաբանումը․ «Ես վստահ եմ, որ այնտեղ հնարավորություն կլինի՝ եթե պետական մարմնի կողմից ինչ-որ բան կա բացված, ապա այդ աղբյուրը ավելի վստահելի է, քան պարզապես  սովորական անուն- ազգանունով բացված ինչ-որ մեկը, որը փորձում է ինչ-որ բան փոխել։ Այդ տրամաբանության շրջանակում դուք ճիշտ եք ասում, բայց եթե նույն պլատֆորմի կառավարիչներին որպես քաղաքապետարան, որպես կադաստր հանդես գանք, դա ճշգրիտ տեղեկատվություն է ստացվում։ Ես կարծում եմ՝ ուղղությունը կա եւ պետք է հասկանալ, թե ոնց են դա անում»։

Մանուկյանն էլ խոստացավ ավելի ակտիվ այդ ուղղությամբ  աշխատել։

«Չէ, ակտիվ․․․ չորս ամիս է անցել, ավելի ակտիվ ինչքա՞ն, երկո՞ւ․․․  մյուս շաբաթ զեկուցեք դրա մասին»,-ասաց քաղաքապետը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031