«Ոնց որ ինչ-որ վիրուս կա, հա՞, բոլորը հիվանդ են, նաեւ քաղաքապետարանում։ Չգիտեմ, շատ են»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հետաքրքրվեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ դիմելով քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանին։
Նա, ի պատասխան քաղաքապետի հարցի, ասաց՝ այո, դեպքերը շատ են․ «Այդ թվում՝ կարմրուկով պայմանավորված իրավիճակը չի դադարել: Մենք նախորդ երկուշաբթի օրը ձեր համաձայնությամբ կազմակերպեցինք պատվաստում քաղաքապետարանում, բայց շատ ցածր դիմելիություն է եղել՝ 5 հոգի։ Բայց շարունակում ենք իրազեկել բոլորին»:
Քաղաքապետը հանձնարարեց լրատվության վարչությանը առանձին նյութ պատրաստել՝ համաձայնեցնելով առողջապահության նախարարության հետ։
Ասատրյանը նաեւ զեկուցեց՝ անցած շաբաթվա ընթացքում շտապօգնության ծառայության կողմից արձանագրվել է 27 վթար-վրաերթ, որից տուժած՝ 37, մահ՝ 1։ Երեւանում գրանցված մահվան դեպքերի թիվը կազմում է 124, պոլիկլինիկաներ հաճախումների թիվը կազմում է 34 հազար 652, Երեւանում ծնվել է 386 երեխա, որից 192-ը՝ տղա, 194 -ը՝աղջիկ։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ