Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ու կազմակերպության ներկայացուցիչներին:
Հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
ՀՀ ՊՆ