Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն առանց Արցախ՝ նույնը չէ». Ռիչարդ Ազարնիա

Մարտ 12,2023 23:44

«Ամենակարեւորն այն էր, որ այս խոսակցությունը ստացվի: Պատերազմից, ճգնաժամից հետո, մեկ ընտրությունով չես կարող լուծել այս հարցերը: Չի լինի: Մարդկանց ցավը, անհանգստությունները, վախերը՝ մեկ «այո» կամ «ոչ»-ով, ձայն տալ-ձայն չտալով՝ լուծես, պարզես… Այս խոսակցությունը կարեւոր էր, որ հայերը՝ ոչ միայն հայաստանցի, սփյուռքից, արցախցի, խոսեին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց  «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնության հիմնադիրներից Ռիչարդ Ազարնիան՝ գնահատելով մարտի 10-12-ը Երեւանում կայացած «Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի արդյունքները:

Համաժողովի երկրորդ կարեւոր ձեռքբերումն, ըստ մեր զրուցակցի, այն է, որ հայերը կարող են իրար հետ երկխոսել՝ անկախ բնակության վայրից, մոտեցումների տարբերություններից եւ ապագայի մասին պատկերացումներից, կարող են կարեւոր հարցերի շուրջ համաձայնության գալ եւ առաջ շարժվել:

Ռիչարդ Ազարնիան ցուցանիշ է համարում համաժողովի այն արդյունքը, ըստ որի, 10 միլիոն հայ հանձնառու է, որպեսզի Արցախը հայկական մնա:

«Ես առանց թեւիս՝ նույնը չեմ: Հայաստանն առանց Արցախ՝ նույնը չէ, դրա համար, ես կարծում եմ, որ ողջ հայությունը պետք է պարտական լինի Արցախի համար»-ասաց նա:

Մեր դիտարկմանը՝ ստեղծված իրավիճակում, տեսակետ կա, որ Արցախը պահելու միակ տարբերակը պատերազմն է լինելու. մենք պատրա՞ստ ենք պատերազմի, մանավանդ, որ Հայաստանի իշխանությունն էլ ասում է՝ Արցախը տանք, որ Հայաստանն ապահով ապրի, մեր զրուցակիցն արձագանքեց. «Հետո՞. վաղը Սյունիքը տանք, Գեղարքունիքը տանք… նույնն է. ես առանց իմ թեւի՝ ուժ չունեմ»: Ինչ մնում է պատերազմին՝ նա նախ չի կարծում, որ միակ լուծումը պատերազմն է: «Երկրորդ, եթե ես հիմա ասեմ՝ այո, պատրաստ ենք, ուրեմն ես պիտի պատրաստ լինեմ իմ 17 տարեկան տղային ուղարկեմ բանակ: Այսօր, այս վիճակում, ես չեմ կարծում, որ պատրաստ եմ, որովհետեւ, ոչ թե ես չեմ կարծում, որ Արցախը կարեւոր է, այլ ես վստահ եմ, որ իբրեւ երկիր, պետություն, բանակ՝ մենք պատրաստ չենք»- ասաց մեր զրուցակիցը՝ կարծիք հայտնելով, որ մենք պետք է փորձենք ժամանակ շահել, ոտքի կանգնել եւ ամեն ինչ անել, որ հավասարը-հավասարի սկզբունքով կարողանանք հարցերը լուծել բանակցային տարբերակով:

Հարցին՝ ունե՞նք  այդ ժամանակը, մանավանդ, որ Հայաստանի գործող իշխանությունն էլ շտապում է կարծես՝ Արցախը հանձնի եւ այդ էջը թերթի, Ռիչարդ Ազարնիան պատասխանեց, որ Հայաստանի իշխանությունն էլ բարդ վիճակում է, քանի որ ճնշումների տակ է: Որ բարդ է լինելու, նա այլ պատկերացում էլ չունի, բայց, ասում է, եթե հույս չունենայինք, այս ամենն էլ իզուր կլիներ. «Դժվար կլինի, բայց ստեղ ենք, որ լուծենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031