Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց տնտեսական խնդիրները լուծելու ներգաղթի ապահովումը հանգեցնելու է սոցիալական լարվածության. «Ապագա հայկականը»՝ Հայաստանում բնակչության աճի մասին

Մարտ 12,2023 21:46

Բնակչության աճ ապահովելու արդյունավետության տեսանկյունից ջանքերը պետք է միաժամանակ երեք ուղղություններով ուղղվեն՝ ծնելիության աճ, արտագաղթի նվազեցում, ներգաղթի ավելացում: Համենայնդեպս, խնդրի լուծումն այսպես է տեսնում «Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի երրորդ օրվա քննարկումների եւ քվեարկության մասնակիցներից 84 մարդ: Իսկ քննարկվող թեման էր բնակչության աճը :

Եռօրյա համաժողովի աշխատանքներն այսօր ամփոփվեցին:

Քվեարկության մասնակիցներից 83-ը ճիշտ են համարում խնդրի լուծման համար առաջին հերթին Հայաստանից արտագաղթածների ներգաղթի ապահովումը: Խնդրի լուծումն ավանդական սփյուռքից ներգաղթի ապահովմամբ տեսնում է 30 մասնակից: Բնակչության աճի խնդիրը նաեւ օտարազգիների ներգաղթով լուծելու տարբերակ տեսնում է 39 հոգի:

Քվեարկության 112 մասնակից էլ կողմ է, որ ժողովրդագրական քաղաքականությունը Հայաստանում իրականացվող քաղաքականության գլխավոր ուղղություն հռչակվի, որին պետք է սպասարկեն մյուս ոլորտների քաղաքականությունները:

88 հոգի էլ կարծում են, որ առանց տնտեսական խնդիրները լուծելու ներգաղթի ապահովումը դեպի Հայաստան հանգեցնելու է սոցիալական լարվածության:

Եռօրյա համաժողովի աշխատանքների արդյունքում նաեւ համալրվեց նախաձեռնության խորհրդի կազմը: Խորհրդի նորընտիր երեք անդամներն են՝ Ֆլորա Վիգերս՝ ԱՄՆ, Մարինա Պետրոսյան՝ Ֆրանսիա եւ Արի Կեորկ Դեմիրճօղլու՝ Թուրքիա:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031