«Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական համաժողովը, որի քննարկման թեմաներն են «Ապագա հայկականը» նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ պատմական պատասխանատվություն, Հայաստան-Սփյուռք միասնականություն, բնակչության աճ: Համաժողովի երրորդ օրվա աշխատանքների քննարկման թեման է բնակչության աճը:
Մինչ երրորդ օրվա աշխատանքների մեկնարկը, ամփոփվեցին նախորդ օրվա աշխատանքները: Հաշվիչ-վերահսկիչ հանձնաժողովի երեկվա աշխատանքների համակարգող Լյուդմիլա Մկրտչյանի ներկայացմամբ, մինչ օրս Հայաստան-Սփյուռք գործակցության ջանքերը գնահատվել են այսպես. մասնակիցների 57 տոկոսի կարծիքով, կա վստահության ճգնաժամ, որը հաղթահարելի է, բայց համագործակցության նոր հարթակներ են անհրաժեշտ, իսկ միասնականությունը կբազմապատկի արդյունքները:
ՀՀ-Սփյուռք համագործակցության օրակարգի մասին հարցի մասով էլ, ըստ քվեարկության արդյունքների, մասնակիցների 53,2 տոկոսի կարծիքի, այդ համագործակցության օրակարգը պետք է լինի Հայաստանի հզորացումը՝ ակնկալիքով, որ հետո հզորացող Հայաստանը շատ ավելի հեշտ կնպաստի հայապահպանությանը Սփյուռքում: Հայաստան-Սփյուռք օրակարգի իրականացման կառավարումն էլ, մասնակիցների 45,9 տոկոսը տեսնում է Հայաստանից՝ սփյուռքահայերի մասնակցությամբ, սահմանադրական բարեփոխումներով՝ Սփյուռքի համար նախատեսելով պետական կառավարմանը մասնակցելու մեխանիզմներ:
Իսկ առաջնահերթությունների ամրագրումն այսպիսի պատկեր ունի.
Կարդացեք նաև
1.«Back to Armenia» համահայկական շարժում՝ 64 տոկոս,
2.Համահայկական լոբբիստական ցանց՝ 64 տոկոս,
3.«Հայաստան» ներդրումային ընկերություն՝ 57 տոկոս,
4․Գործարարների համագործակցային ցանց՝ 82 տոկոս,
5.Հայաստանի հայոց լեզվի ուսուցիչների՝ Սփյուռքի համայնքներ պարբերական գործուղումների հիմնադրամ-ինստիտուտի ստեղծում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ