Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամենը նվազագույնը սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն է, որը որպես կանոն Ադրբեջանն անում է որևէ գործողությունից առաջ․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 11,2023 23:40

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հայտարարել է, թե «ադրբեջանական բանակն անհրաժեշտ վճռական քայլեր կձեռնարկի` կանխելու ցանկացած տիպի սադրանք»:

Վերջինս նաև նշել է, որ տեսադիտարկման համակարգերը ֆիքսել են Արցախի պաշտպանական համակարգի մատակարարումների, ինչպես նաև` մարդկային ուժի` ՀՀ-ից Արցախ շարժեր, որոնց ուղղությամբ պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:
Սրան զուգահետ Ադրբեջանի պետական քարոզչական մեքենան ողողված է «փորձագետ-քաղաքագետների», դուրսգրված գործիչների հարցազրույցներով, գրառում-հայտարարություններով, ինչպես նաև` տեսախցիկի ֆիքսված կադրերով, որտեղ նույնիսկ պարզ չէ, թե ինչ մեքենաներ են և ուր են շարժվում:

Այս ամենը նվազագույնը սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն է, որը որպես կանոն Ադրբեջանն անում է որևէ գործողությունից առաջ:
Չի բացառվում, որ բանը սադրանքի կամ հարձակման չբերի, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը դրան նախապատրաստվում է:

Ինչ վերաբերվում է ՀՀ-ից մարդկային ուժի կամ տեխնիկայի՝ Արցախ տեղափոխությունների դրվագին, ապա ՀՀ իշխանությունը պատերազմից հետո զորակոչ դեպի Արցախ չի ուղարկում, իսկ սպառազինություն նույնիսկ ՀՀ-ի համար բավարար չափով չի ապահովում, ուր մնաց Արցախ տեղափոխի:
Սրա մասին շատ լավ գիտեն տարածաշրջանի հիմնական երկրները, անկասկած տեսնում են, որ Ադրբեջանը ագրեսիայի նախապատրաստություն է տեսնում, սակայն նրան կանգնեցնելու բավարար ջանքեր չեն ձեռնարկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031