Վերջին օրերին սոցիալական ցանցերում ու լրատվական դաշտում լուրեր են շրջանառվում Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձանց միջև բախումների, Արցախում ներիշխանական լարվածության, քաղաքական ամենատարբեր պառակտիչ գործընթացների, Արցախում պաշտոնանկությունների ու հրաժարականների վերաբերյալ։
«Արցախպրես»-ը շրջանառվող այս լուրերի շարքում ամենաքննարկվող թեմայի` Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի վերաբերյալ հարցադրում է կատարել Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, ով ի պատասխան նշել է, որ Արցախի Հանրապետության համար այս բարդ փուլում Նախագահ Հարությունյանը շարունակում է իրականացնել իր պարտականությունները։
«Հատկապես այս ժամանակաշրջանում ներքին ցանկացած ցնցում Արցախի համար կարող է կործանարար լինել, և Նախագահն իր լիազորությունների շրջանակներում բացառելու է նման իրավիճակները։ Նախագահը քանիցս հրապարակավ անդրադարձել է իր հրաժարականի թեմային, և նրա ասածները մնում են ուժի մեջ, այն է՝ ինքը հրաժարական կտա առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ ստացվի ապահովել բնականոն իշխանափոխությունը և խուսափել վտանգավոր ցնցումներից: Արայիկ Հարությունյանը որևէ նպատակ չունի այսպիսի ծանր պայմաններում խուսափելու ստանձնած պատասխանատվությունից»,- ասել է Ավանեսյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Տիկին ջան, իրերն իրենց անուններով կոչեք։ Ոչ թե նպատակ չունի խուսափելու ստանձնած պատասխանատվությունից, այլ նպատակ չունի հրաժարվելու իր յուղոտ պաշտոնից, որն իրեն հնարավորություն է տալիս իր բիզնեսներից ավելի շատ շահույթ ստանա։