Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի տիկնոջ մորաքրոջ թոռը՝ ժամանակից շուտ փոխքաղաքապետի դերում․ լուսանկար

Մարտ 11,2023 23:10

Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր «Պետություն-մասնավոր․ փոխհամագործակցություն» խորագիրը կրող բիզնես ֆորումի ժամանակ լրագրողների ուշադրությունը գրավեց Գյումրու քաղաքային իշխանության կազմի նոր համալրումը։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի ու փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի կողքին նստել էր Գյումրու ավագանու ՔՊ-ական նորաթուխ անդամ Վահագն Մկրտչյանը՝ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռը, որը թեև Գյումրիում ընդհանրապես ճանաչում չունի, Բժշկական համալսարանը նոր ավարտած 28 տարեկան երիտասարդ է, որպես ավագանու անդամ էլ գեթ մեկ հարց բարձրաձայնած չկա՝ ի օգուտ իր քաղաքի, այդուհանդերձ ՔՊ-ն պատրաստվում է նրան փոխքաղաքապետ կարգել։

Ըստ քաղաքապետարանի մեր աղբյուրների, նա արդեն գնում է քաղաքապետարան աշխատանքի, մի քանի իրադարձության արդեն մասնակցել է՝ որպես փոխքաղաքապետ։

«Դեռ չնշանակված՝ իրեն փոխքաղաքապետ է զգում»,-նկատեցին լրագրողները։

Առաջիկա ավագանու նիստում, ամենայն հավանականությամբ, ամսի 15-ին քվեարկության կդրվի նաև նրա ընտրության հարցը։

Հիշեցնենք, որ ՏԻՄ օրենքի 57 հոդվածի, 3-րդ մասը սահմանում է․ «Համայնքի ղեկավարի տեղակալներին համայնքի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է ավագանին` ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Համայնքի ղեկավարի տեղակալի թեկնածությունը ավագանու կողմից երկու անգամ չհաստատվելու դեպքում վերջինս նշանակվում է համայնքի ղեկավարի կողմից»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031