Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ դեսպանին ներկայացվել են 2022 թ․-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները

Մարտ 11,2023 23:03

Մարտի 10-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ում ուղեկցում էին Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը և Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վ. Պ. Ֆեֆիլովը:

Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունելով ՌԴ դեսպանին, կարեւորեց հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների պահպանումը եւ զարգացումը, ներկա համագործակցության հետագա խորացումը։

Կարեն Սարգսյանը եւ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկեցին 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջեւ ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս՝ երկու պետությունների տարածքային միավորների համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության եւ կենսական նշանակության այլ ոլորտներում, ինչն էլ կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:

Այնուհետ մարզպետը ՌԴ դեսպանին ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը եւ դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Կողմերը նշեցին ռուս-հայկական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ այս համատեքստում ընդգծելով անվտանգության ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության պահպանմանն ուղղված քայլերը։

Այցի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՌԴ դեսպանին ուղեկցեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայից տուժած Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրեր՝ ստեղծված սահմանային իրավիճակը եւ բնակավայրերի վերականգման գործընթացը տեղում դիտարկելու նպատակով։

Այնուհետ մարզպետի ուղեկցությամբ հյուրերը եղան նաև Վարդաձոր գյուղի «Ռուսական կենտրոն»-ում և Սեւանի թիվ 6 դպրոցում, որտեղ գործում է ռուսաց լեզվի դասասենյակ։ Կենտրոնի սաները ցուցադրեցին իրենց գիտելիքները Ռուսաստանի և նրա պատմության մասին, իսկ դպրոցի սաները ներկայացրին ռուս-հայկական բարեկամությանը նվիրված երաժշտական համարներ։

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031