Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը հերթական հայտարարությունն է տարածել Արցախի շարունակվող շրջափակման վերաբերյալ: Կազմակերպությունն ընդգծել է, որ Բաքուն ամեն կերպ խոչընդոտում է ազատ լրագրողների մուտքը փակ միջանցք, անգամ պետական պատվերով հրավիրված արտասահմանցի լրագրողների խոսքերն էլ թարգմանելիս ու հրապարակելիս հարմարեցնում են ադրբեջանական քարոզչության թեզերին:
Ընդ որում, բոլոր այդ դեպքերի համար կոնկրետ օրինակներ են հիշատակվում հայտարարության մեջ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ Հ/Ը