Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է շարունակել աջակցությունն օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու Հայաստանի ջանքերին». ԱՄՆ դեսպան

Մարտ 11,2023 22:10

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի աջակցությամբ՝ «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը կազմակերպել էր «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառումը։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիեն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի տեղակալ Ռեբեկա Ուայթը, ՀՀ կառավարության և ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման նպատակն էր, ամփոփելով «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի հետներդրումային սպասարկման ծառայության շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի ընկերություններից հավաքագրված համակարգային խնդիրները, խթանել դրանց շուրջ պետական լիազոր մարմինների, ոլորտի փորձագետների և գործարար համայնքի միջև երկխոսությունը՝ հնարավոր լուծումների ուրվագծման և համապատասխան ճանապարհային քարտեզի մշակման նպատակով:

Միջոցառման երեք պանելային քննարկումների ընթացքում պետական և մասնավոր հատվածները ներկայացնող բանախոսներն անդրադարձան ոլորտի առաջնային և առավել հրատապ խնդիրներին, որոնք ներառում էին hմուտ աշխատուժի պակասը,  Հայաստանի բուհերում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի մասնագիտացումներում կրթության որակը և Հայաստանում տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգերի կատարելագործմանն առնչվող հարցերը:

«Հայաստանն այժմ տնտեսության ավանդական ոլորտների արդիականացման և նորարարական վերազինման ճանապարհին է: Այս տեսանկյունից տեխնոլոգիական առաջընթացի և տարբեր ոլորտներում տեխնոլոգիական լուծումների ներդրման կարևորությունը դժվար է գերագնահատել։ Առաջնորդվելով այս գիտակցմամբ՝ Կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել մրցունակ էկոհամակարգի ամրապնդման ուղղությամբ, որը բարենպաստ պայմաններ կառաջարկի ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացվածության ապահովման, այնպես էլ տեղական ստարտափ ընկերությունների կողմից հաջողություններ գրանցելու համար»,- նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Ես ուրախ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ Հայաստանի կառավարությունը և ՏՏ ոլորտի ընկերությունները ծավալել են կառուցողական երկխոսություն՝ անդրադառնալով ոլորտի խնդիրներին և առաջարկելով անհրաժեշտ լուծումներ: Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է շարունակել աջակցությունն օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու Հայաստանի ջանքերին»,- ասել է դեսպան Քվիենը։

«Մեր առաջնահերթություններից է աջակցել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում գործարար միջավայրն առավել բարենպաստ դարձնելու գործում։ Այդ նպատակով, մեր լիազորությունների շրջանակում և հասանելի գործիքակազմով լսելի ենք դարձնելու գործարարների ձայնը պետական կառավարման մարմիններում, որպեսզի պետության կողմից առաջարկվող լուծումները բխեն անմիջապես պրակտիկ օրինակներից և նպաստեն գործարարների կողմից բարձրացված խնդիրների համակարգային լուծմանը»,- նշեց «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյան:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031