Շրի Լանկայի հայերին ևս մտահոգել է հայության համախմբման ու ապագայի խնդիրները. դրանց լուծման նպատակով Մագդա Աղաբաբյանը միացել է «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովին:
Տիկին Աղաբաբյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց առավել թվով հայերի մասնակցությունն ու ակտիվ գործունեությունը համահայկական այս ձեռնարկին:
Նրա խոսքով, Շրի Լանկայի հայկական համայնքը շատ փոքր է, ընդամենը 10 հոգի:
«Սեղանի շուրջ մենք քննարկում էինք, թե ով է հայը, կարծիքները շատ տարբեր էին, այնպես որ միանշանակ պատասխան չկա, այնպես որ, եթե մենք կարծում էին, թե հստակ գիտենք ով է հայը՝ ոչ: Ինձ համար հայը նա է, ով ցանկություն ունի և ներգրավված է հայկական աշխարհի խնդիրների, կարիքների և ապագայի հարցերում, ինձ համար գենետիկ հայությունն այդքան կարևոր չէ, որքան հոգացավությունը հայկական հարցերում»,-ասաց Մագդա Աղաբաբյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ