Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ ուրախալի է, որ ներկաների համար Արցախի հենարանը տասը միլիոն հայերն են. Հրանուշ Հակոբյան

Մարտ 11,2023 20:57

Հայրենիք-սփյուռք գործակցությունում ամենակարևոր սկզբունքն այն է, որ սփյուռքին պետք է ճանաչել, իսկ սփյուռքն էլ Հայրենիքը ճանաչի, երրորդը վստահություն է, առանց վստահության որևէ քայլ հնարավոր չի անել, հետևաբար պետք է լինի՝ ճանաչել, վստահել և գործակցել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովի մասնակից, ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա կարծում է, որ  սփյուռքի հայապահպանության խնդրի լուծումը պետք է հիմնված լինի 4 կարևորագույն սկզբունքների վրա՝ լեզու, մշակույթ, հավատ և ընտանիք: «Եթե այս 4 սյուները  կարողանանք հայկական  պահել, ապա ինքնության պահպանության խնդրում ավելի առաջընթաց կգրանցենք: Ամենադժվար խնդիրն է, բայց կարող ենք և պետք է անենք»,-նշեց տիկին Հակոբյանը:

Նրան ոգևորել էին նախորդ օրվա արդյունքները, որով մասնակիցներն իրենց համաձայնությունն էին տվել ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ  շատ  ակտիվ գործունեությանը:

«Շատ ուրախալի է ինձ համար, որ ներկաները համարում են, որ Արցախի հենարանը տասը միլիոն հայերն են: Կարծում եմ՝ Արցախի ինքնորոշման խնդիրը պետք է բարձրացվի, Արցախի ճանաչման խնդիրը հատկապես սփյուռքի համար պետք է լինի կարևորագույն հարց և սփյուռքը պետք է իր լոբբիստական գործունեությամբ ճնշում գործադրի երկրների վրա և հասնի այն բանին, որ Արցախի ճանաչման հարցը կարողանանք միջազգայնորեն լուծել»-ասաց տիկին Հակոբյանը:

Նրա խոսքով, այս համաժողովն արդարացված է, քանի որ ճիշտ գաղափարների հետևից է գնում, ակնհայտորեն հարցեր կան, որոնց շուրջ հայկական միտքը համախմբվում է:

Մանրամասները ՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031