Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունեմ, որ այս առաջին փորձը կարող է դրական դեր կատարել մեր ազգային կյանքում. Աշոտ Ոսկանյան

Մարտ 11,2023 20:16

Մի կողմից շատ ոգևորիչ է նման գաղափարի շուրջ համախմբվելը, քանի որ մենք ապրում ենք բոլորովին մի նոր ժամանակաշրջան՝ և՛ ազգային կյանքի, և՛ համաշխարհային կյանքի իմաստով, երևի նոր մոտեցումներ ու նոր մեթոդներ են պետք, հիմա մենք փորձում ենք այդ մեթոդներն այստեղ իրականացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովի փորձագետ, արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ  Ոսկանյանը:

Նրա խոսքով, պատմության ընթացքում տարբեր ազգեր համախմբման բազմաթիվ փորձեր են արել, և հայ ազգն էլ նմանատիպ փորձեր ունի՝ նախկինում էլ տարբեր ձևաչափերով հայրենիք-սփյուռք համաժողովներ են կայացել:

«Մեզ մոտ խնդիրը բարդ է այն պատճառով, որ ահռելի քանակությամբ խնդիրներ միանգամից են կուտակված, թե որքանո՞վ այդ ահռելի հարցերը կարելի է այս ֆորմատով լուծել, դեռ կերևա: Ես սկզբում, անկեղծ ասած, որոշակի կասկած ունեի, բայց երեկվանից լավատեսությունն ինձ մոտ ավելացավ, քանի որ լսեցինք երեկվա աշխատանքների ամփոփումը, որը շատ տպավորիչ արդյունքներ է արձանագրել: Ճիշտ է, դրանք  միայն գաղափարներ են, որոնք պետք է դեռ իրականացնել, բայց այն հանգամանքը, որ, այնուամենայնիվ, այդ կոլեկտիվ միտքը, որ կուռ և նպատակասլաց եզրակացությունների է գալիս՝ ուրախալի է: Ես հույս ունեմ, որ այս առաջին փորձը հետագայում էլ զարգանալով կարող է իսկապես դրական դեր կատարել մեր ազգային կյանքում»,-ասաց Ոսկանյանը:

Նա կարծում է, որ պետության հետ պետք է գործակցել, քանի որ պետությունն, ի վերջո, մտնում է 10 մլն հայերի մեջ և պետք է իր մասնակցությունն ունենա:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031