Հնդկաստանի մայրաքաղաքում մարտի 16-ից 27-ը կայանալիք կանանց աշխարհի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ վաղը վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի «Օլիմպավանում» իսկ հաջորդ օրն առավոտյան կմեկնի Դելի:
Մեր կանանց ընտրանին ներկայացված է լինելու վեց մասնակցով. 48 կգ՝ Գայանե Տեր-Բարսեղյան, 51 կգ՝ Անուշ Գրիգորյան, 54 կգ՝ Եկատերինա Սիչեւա, 60 կգ՝ Էլիդա Քոչարյան, 63 կգ՝ Սոնա Հարությունյան, 70 կգ՝ Անի Հովսեփյան:
Դատելով աղջիկների պատրաստվածության աստիճանից եւ մարզավիճակից՝ նրանք, ինչպես ասում են, «նվեր չեն լինելու» եւ յուրաքանչյուրը հնարավորությունների առավելագույն չափով պայքարելու է մեդալի համար:
Հայաստանի պատվիրակության ղեկավարը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանն է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ