Մարտի 11-ին ՝ ժամը 10:30-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս հատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան էլեկտրագնացքի և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Միջադեպի հետեւանքով էլեկտրագնացքը ժամանակացույցով ուշացել է 1 ժամ 15 րոպե։
Ակնհայտ է, որ մարդատար ավտոմեքենայի վարորդը անտեսել է ինքնակարգավորվող անցման լուսացույցի արգելող նշաններն ու զգուշացնող ազդանշանները։ Կատարված վնասն էլ ավելի է գնահատվում։
Ընկերությունը խորհուրդ է տալիս պահպանել երթևեկության կանոնները երկաթուղային գծերով անցնելիս ՝ քաղաքացիների առողջությունն և ընկերության նյութական միջոցներն ապահովելու համար: Ընկերությունը նաև ներողություն է խնդրում էլեկտրագնացքի ուղևորներից՝ իրենից անկախ պատճառներով տեղի ունեցած միջադեպի համար։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ