«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
Սա Երևանի քաղաքապետարանի դիմացի այգին է, որտեղով, վստահ եմ, ամեն օր անցնում են քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ։
Քաղաքի կենտրոնում գտնվող այգին թերևս քաղաքի ամենափնթի այգիներից է, որը տարեցտարի ուղղակի վերածվում է աղբավայրի։ Սակայն քաղաքապետարանը ամենևին էլ աչքաթող չի արել այս այգին, այլ ինտենսիվ աջակցում է հանրային տարածքում շինարարության զարգացմանը։
Այստեղ անցած տարի տրամադրվել է երկու հսկայական շինարարության թույլտվություն, որը ուղղակի հանցագործություն է հանրային սեփականության նկատմամբ։
Կարդացեք նաև
Բայց, կարևորը, էկրանների առաջ նկարվեք, թե ոնց եք այգիներից քանդում 90-ականներից մնացած, արդեն քարուքանդ եղած ժեշտից կրպակները ու ձեր կաբինետներում նստած այգիներում քարե հսկայական շինություններ կառուցելու թույլտվություններ տրամադրեք։
Լավ, ուզում եմ հասկանամ՝ ի՞նչն է նման որոշումների պատճառ դառնում, ո՞նց կարելի է այսքան չսիրել Երևանը։ Քանի որ ես կզարմանամ, որ պարզվի՝ քաղաքապետարանում կոռուպցիա կա, մնում է մի բան՝ ձեզ փոքր ժամանակ այգի չեն տարել, ու դուք հիմա էլ վրեժ եք լուծում երեխաներից ձեր անայգի մանկության համար։