Մարտի 11-ին, ժամը 10:28-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղու տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները փոսից (մոտ 6 մ) դուրս են բերել Ա․ Մ․-ին (ծնված 1976 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տեղում բժիշկներն արձանագրել են նրա մահը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն