ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Այսօր Ադրբեջանի ՊՆ նախարար Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հասանովը նշել է, որ հակառակորդի գործողությունների, այդ թվում՝ հայկական անօրինական զինված կազմավորումների շարունակական դիտարկումը պետք է շարունակվի այսուհետ ևս: Ընդգծվել է, որ բանակը պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում արհեստականորեն լարվածություն ստեղծելու փորձ կատարող Հայաստանի կողմից հնարավոր սպառնալիքների դեմ և, անհրաժեշտության դեպքում, համարժեք պատասխան միջոցներ ձեռնարկի։
Մարտի 5-ից ի վեր Ադրբեջանի ՊՆ-ն սպառնալիք պարունակող և էսկալացիայի մտադրություններ արտահայտող հայտարարություններ է անում։
Այս ամենը պետք է փաստերով ներկայացվի միջազգային գործընկերներին։ Եթե նրանք իսկապես հետաքրքրված են խաղաղության հաստատմամբ, թող զսպեն Ադրբեջանին ու կանխեն հերթական հնարավոր ագրեսիան։
Կարդացեք նաև
Հակառակ դեպքում նրանց բոլոր ջանքերն իմաստազուրկ են և անօգուտ։