ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի դեմ ցուցմունքները հավաքվել են առանց ցուցմունք տվողներին տեղյակ պահելու, թե որ գործի շրջանակում են իրենք հարցաքննվում։ Նրանց մի մասն առերեսումների ժամանակ է տեղեկացել, որ վկայություն է տվել Միշկոյի դեմ։ Եղել են մարդիկ, որոնք, իմանալով, թե ինչի համար են օգտագործվելու իրենց վկայությունները, հրաժարվել են դրանցից։ Մյուսներինն էլ հերքվել են առերեսումների ժամանակ։
Այս մասին մեզ պատմեց գեներալ Միքայել Արզումանյանի քույրը՝ Ծովինար Խաչատրյանը։
Նրա քույրը բողոքի ակցիաներ էր կազմակերպում ի պաշտպանություն եղբոր։ Նրա համար Լաչինի միջանցքի փակ լինելն ու եղբոր փակված լինելը բանտում փոխկապակցված իրողություններ են։ Մեր զրույցը Ծովինար Խաչատրյանի հետ այդ մասին է։
– Կարելի՞ է արդյոք Շուշիի անկման ողջ պատասխանատվությունը բարդել գեներալի վրա, ով ընդամենը 12 օր է ղեկավարել Արցախի ՊԲ-ն:
Կարդացեք նաև
– Իհարկե, անարդար է։ Դա միայն ես չէ, որ ասում եմ՝ նրա քույրը։ Մեր ողջ ժողովուրդն է ասում, որ դա անարդար է։ Բոլորը միակարծիք են, որ նրանք, ովքեր վաճառել են Արցախը, այսօր ազատության մեջ են, իսկ միակ մարդը, որը պատրաստ էր ինքն իրեն սպանել, բայց ոչ մի քայլ չէր անի ընդդեմ հայրենիքի, բերդում է։ Բոլոր նրան ճանաչողները շոկի մեջ են։ Շուշին առիթ էր։ Ոչ մի ապացույց չկա, ու բոլոր մեղադրանքները կատարյալ հիմարություն են։ Մարդկանց պետք էր՝ ինչ ուզեն, անեն, ու որ իրենց խանգարող չլինի․ քաղաքական պատվեր էր սա։
– Ի՞նչ է ասում իր դեմ ցուցմունք գրողների մասին։ Տեղյա՞կ է, թե ովքեր են այդ մարդիկ։
– Նա շատ լավ գիտի, թե ով ինչ է գրել, բայց այս էժանագին կլոունադան միտված է եղբորս հնարավորինս երկար բանտում պահելու համար, որ նա չխանգարի այն ամենին, ինչն այսօր կատարվում է, Ղարաբաղի հանձնմանը։ Նրա օրոք նրանք չէին կարող ոչինչ անել։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: