Սերբիայի Բրնյաչկա-Բանյա քաղաքում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը ութ տուրից հետո 5,5-ական միավորով մրցաշարային աղյուսակում առայժմ դասավորվել են 30-րդ հորիզոնականից ներքեւ:
Այսօր կայանալիք իններորդ տուրում հայ շախմատասերների համար հետաքրքրություն կարող է ներկայացնել Մամիկոն Ղարիբյան-Ռոբերտ Հովհաննիսյան դիմակայությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ