Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստերն այլ բան են ասում. հայտարարությունը, թե 2018-2020թ.թ. գնվել է նույնքան զենք, որքան 2008-2018թ.թ., մանիպուլյատիվ է եւ չհիմնավորված. «Ժողովուրդ»

Մարտ 11,2023 11:20

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը մարտի 9-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հանդես է եկել այնպիսի հայտարարություններով, որոնք իրականությանը կրկին չեն համապատասխանում: Նա, մասնավորապես, հայտարարել է, թե 2018-2020 թվականներին Հայաստանը ձեռք է բերել այնքան սպառազինություն, որքան տասը տարում՝ 2008-2018 թվականներին։

Նման մանիպուլյատիվ հայտարարություն 2022 թվականի ապրիլի 27-ին արել էր նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Փաստերն իրականում այլ բան են ասում: Ըստ SIPRI-ի՝ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի տվյալների՝ Հայաստանը սպառազինության ձեռք բերման ծավալները մեծացրել է՝ հատկապես սկսած 2016-ից՝ ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի տարիներին։

Հայաստանը սպառազինության ամենամեծ ծավալները ձեռք է բերել առաջին արցախյան պատերազմի տարիներին եւ դրանից անմիջապես հետո՝ 1993-96 թթ. եւ 2016-ից սկսած՝ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։ Այսպիսով, Հանրային հեռուստաընկերության եթերում Տարոն Չախոյանի արած հայտարարությունը, թե 2018-2020 գնվել է նույնքան զենք, որքան Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիներին, մանիպուլյատիվ է եւ չհիմնավորված։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031