Լրահոս
Օրվա լրահոսը

Այս կարգավորումը կարծես թե եւս մեկ միջոց է ոչ ցանկալի լրատվամիջոցներին եթեր չթողնելու կամ եթերազրկելու համար. «Ժողովուրդ»

Մարտ 11,2023 11:02

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» վերջերս հաճախ քննարկված ՀՀ օրենքում:

Ավելացվել է նոր պահանջ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաեւ տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր եւ պարտավորություններ չունենալու մասին:

Նկատենք՝ գաղտնիք չէ, որ հեռուստաընկերությունները եւ հատկապես մասնավոր հեռուստաընկերությունները ունենում են պարտքեր, եւ այս կարգավորումը կարծես թե եւս մեկ միջոց է ոչ ցանկալի լրատվամիջոցներին եթեր չթողնելու կամ եթերազրկելու համար. մի երեւույթ, որ ողջ կյանքը Նիկոլ Փաշինյանը քննադատում էր:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031