Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն զբաղեցրել է «նախկինների» տեղը

Մարտ 11,2023 10:00

Երբ ասում են, որ Փաշինյանը «պառակտեց հասարակությունը», դա ճիշտ է միայն մասամբ: Մինչեւ 2018 թվականը մեր հասարակությունն արդեն իսկ պառակտված էր: Դրա ակտիվ մասը բաղկացած էր Տեր-Պետրոսյանին ատողներից (որովհետեւ «քանդեց գյոզալական երկիրը», ինչպես նաեւ «ցուրտ ու մութ սարքեց»), Քոչարյանին եւ Սարգսյանին ատողներից (որովհետեւ թալանում էին), ինչպես նաեւ այդ ատելությունը չկիսող մարդկանց ատողներից:

Փաշինյանը, իշխանության գալու գալու համար կարողացավ ակումուլացնել, նպատակաուղղել այդ ատելությունը դեպի փողոց: Փողոցը հաղթեց: Դրանից հետո ատողների երկու խմբերին ավելացավ երրորդը՝ Փաշինյանին ատողների խումբը, որովհետեւ իր քաղաքական անգրագիտությամբ կամ գուցե նախօրոք մտածված ծրագիրն իրականացնելով, մահվան դուռը հասցրեց թեեւ ոչ «գյոզալական», բայց մինչեւ 2018 թվականը լավ թե վատ գոյություն ունեցող պետականությունը:

Ներկա իշխանության համար կարեւորը ոչ թե պետության համար արձանագրվող արդյունքն է, այլ հասարակության կողմից իրենց գործունեության ընկալումը, սիրված լինելը, քարոզչությունը, PR-ը: Եվ, միանգամայն ճիշտ զգալով, որ «նախկինների» հանդեպ ատելությունը գնալով մաշվում է, այսպես ասած՝ «ժամկետանց» է դառնում, իշխանությունը նոր հարմար թիրախ է ընտրել՝ Ռուսաստանը:

Այդ երկիրը, բնականաբար, դժգոհելու բազմաթիվ առիթներ է տալիս եւ իրականում իրեն չի դրսեւորում որպես դաշնակից: Բայց կտրուկ հակառուսական քայլերը, կարծում եմ, պայմանավորված են ոչ թե այդ խնդիրներով եւ նույնիսկ ոչ այնքան Արեւմուտքի հավանությանն արժանանալու ձգտմամբ, որքան թշնամու նոր կերպար կերտելու ցանկությամբ, որի վրա կարելի է բարդել բոլոր նախորդ եւ ամենակարեւորը՝ առաջիկա ռազմական, քաղաքական եւ դիվանագիտական պարտությունները: ՀԱՊԿ-ի դեմ հերթական դեմարշը նման չհաշվարկված քայլերից է:

Իրականում շատ վտանգավոր է, երբ երկիրը ղեկավարվում է սոցցանցային լայքեր հավաքելու նպատակով եւ որեւէ թիրախի հանդեպ ատելություն բորբոքելու միջոցով: «Տեսեք, որքան «դուխով» ենք մենք եւ որքան հեռու ենք ուղարկում Ռուսաստանին»՝ այդ կեցվածքը կարող է ծափահարություներ եւ նույնիսկ հրճվալից բացականչություններ առաջացնել: Բայց արդյո՞ք այդ «դուխավիկության» տակ սթափ հաշվարկ կա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Իհարկե հաշվարկ կա։ Հաշվարկը իշխանությունը պահելն է։ Ուրիշ ոչինչ իրենց չի հուզում։ Դուք ինքներդ ասում եք , որ պետության հետ ինչ կլինի իրենց համար էական չէ։

  2. Լավատես says:

    Վրացիներին ստիպեցին Սկզբունքորեն կողմնակից լինել դրսից ֆինանսավորվելուն, իսկ թե ինչ ուժեր դրանք կլինեն եւ ինչ նպատակների են ծառայելու, դա արդեն վրացիներին չեն հարցնելու, ինչպես դատարաններում երդվյալ ատենակալներն ասում են իրենց սկզբունքային որոշումը’ մեղավոր է թե անմեղ, իսկ թե մեղավորին ինչ օրենքով կդատեն, արդեն նրանց չեն հարցնում: Եթե վերցնեին ու քոփի փասթե անեին ամերիկյան նմանատիպ օրենքը, սա կլիներ բարձր քաղաքական մակարդակ, որով ոչ միայն կընդունեին սկզբունքներ, այլեւ այդ սկզբունքների գործառույթն էլ կլիներ վրացիների ձեռքում: Մենք էլ մի շատ խորամանկ չենք քաղաքական հարցերում, բայց երկուսով ավելի ճիշտ որոշում կընդունեինք, ի նկատի ունեմ մեր իսկական մարդասեր ժողովրդասեր քաղհասարակություններին: Մարդասեր ժողովրդասեր գործող իշխանությունընդդիմություն մեր փչացած աշխարհակարգում չի լինում, եթե բացառության կարգով լինում են, նրանց, ի ցույց մյուսներին, վերացնում են: Եթե պետությունների ֆունդամենտը լինեին հզորագույն համայնքները, իսկ համայնքների ֆունդամենտը լինեին հզորագույն համայնքի հզոագույն ընտանիքները, իսկ ընտանիքն էլ ազգի ծննդատունն է, միայն հզոր ֆունդամենտով կառույցները կարող են դիմակայել փոթորիկներին ու ջրհեղեղներին ու պատերազմներին: Պետությունդ ծղոտից լինի թե քարից, կապ չունի, եթե ավազի վրա է կառուցված, փլուզվելու է: Դրա համար մենք անհապաղ պետք է ամրացնենք ընտանիքը’ բոլոր միայնակ ու կիսատ պռատ ընտանիքները լրացնել մինչեւ լիարժեք ընտանիք’ առաջին հերթին արդյունավետ քաղպաշտպանություն կազմակերպելու համար,
    համայնքները կամ տեղական ինքնակառավարման կառույցները պետք է օրենք ընդունեն ընտանիքների այդ քաղպաշտպանությունն իրականացնելու վերաբերյալ, սրա մեջ է մտնում նաեւ ինքնապաշտպանությունը, էլի հեծանիվ չհնարենք, վերցնենք Շվեյցարիայի օրենքներն ու քոփի փասթե անենք: Չես ուզում թշնամու ոտքը մտնի քո հողը, այս պահից սկսիր պատրաստվել լիարժեք քաղպաշտպանությանը: Ինչ եղել է մինչեւ հիմա’ դա հին աշխարհակարգի փլուզման նախերգանքն էր, եթե հիմա լավ պատրաստվենք, մոտակա ապագայում աշխարհակարգի փլուզումը թեթեւ կտանենք:

  3. Blog_H says:

    Բնաւ նոյն պառակտումը չէր, առաջ: Ոչ տեսակով, ոչ չափով: Ու մանաւանդ, այդ ներքին պառակտումը՝ դարմանելի էր: Գոնէ յոյս կար, որ սրբագրուի: Բան մը, որ բացարձակապէս անկարելի է՝ 2020ի Աղէտէն ետք, ու դրա պատճառով:
     
    Ես՝ Տեր-Պետրոսյանը ատած եմ, այո: Սակայն թերեւս մինչեւ 2000 թուականը, հազիւ: Անկէ ետք, իր մասին չէի մտածեր անգամ: Իսկ երբ որ պատահէր որ զինք յիշէի, տպաւորուած է իր երկարատեւ լռութեամբ, զորս – սխալօրէն – կը վերագրէի իմաստութեան:
     
    Ատելութիւնս, ի՛նքն է որ դարձեալ դրդեց, վերարտադրեց, 2007ին սկսած իր «վերադարձ»ի անպատասխանատու, անմիտ եւ արիւնալի փորձով:Որու նպատակը, փաստօրէն, իր գաղափարաբանական ժառանգութիւնը ծննդաբերելն էր. զայն դաստիարակելը՝ փողոցին մէջ:

    Փաշինյանը իսկ, որու դէմ եղած եմ – եւ բուռն կերպով արտայայտուած – եմ – Ապրիլ 2018ի վերջաւորութենէն սկսեալ, հիմա արդէն, չեմ ատեր : Իսկապէս որ անտարբեր դարձայ, իր նկատմամբ: Երբեմն նոյնիսկ կը մեղքնամ իրեն:

    Կ’ատեմ սակայն բոլոր այն հայերը – հայաստանցի եւ սփիւռքահայ – որոնք զինք հասցուցին՝ Հայաստանում, բացարձակ իշխանութեան : Վերջնական, ամբողջական եւ անդարմանելի ատելութեամբ, անոնք բոլորը:

    Քանզի անոնք է որ մէջս խորտակեցին, մեռցուցին ու թաղեցին՝ հայութիւնը:

    Հայդուկ Շամլեան

    https://haytougchamlian.home.blog/articles-index-arm/
    https://www.facebook.com/people/Blog-H/100063953917374/

    • Blog_H says:

      Յ.Գ. ԼՏՊի վերադարձի պատճառով գոյացած նոր ատելութեան գործընթացը, ոմանք թերեւս ուզեն նոյնացնել Քոչարյանի պարագային հետ:

      Բաղդատականը կրնար ի զօրու ըլլալ, եթէ Քոչարյանի այդ վերադարձը գրգռողը, իրականացնողը՝ ԼՏՊի քաղաքական զաւակը չհանդիսանար: Վերադարձ, բառին նոյնիսկ բառացի իմաստով, քանզի մարդը երկրին մէջ իսկ չէր: Թակարդ լարեցին, կանչեցին, եւ երկու տարի բանտը նստեցուցին: Ու զինք այդպէսով, քաղաքական դաշտին վրայ վերակենդանացուցին: Միաժամանակ, այդ արարքին միջոցաւ, ձեռնարկելով արդէն՝ ՌԴի հետ Հայաստանի յարաբերութիւնների քայքայումին: Առանց որեւէ շօշափելի այլընտրանքի:

      Երեւելի, փաստացի ու յստակ իրականութիւնը, այս է:

      Յետոյ է որ կ’իյնանք՝ ենթակայական վարկածների, կողմնակալ ենթադրութիւններու ոլորտին մէջ: Զորս սահման չունի:

      Ամէն դէպքում, Քոչարյանը պէտք է որ բանակցի Փաշինյանին հետ, որպէսզի դուրս ելլէ երկրէն, ու այլեւս որեւէ ձեւով չխառնուի Հայաստանի խնդիրներուն:

      Ու անկէ ետք ես ալ, որպէս առաջնահերթ թիրախ՝ կը կեդրոնանամ Սերժ Սարգսյանի վրայ: Որուն վերադարձի հաւակնութիւնները՝ ամենազզուելին են: Անտանելի: Առաջին երկու նախագահները, գոնէ, նշանակալից բաներ մը կարողացած էին իրագործել, բեմից վար իջնելէ առաջ: Սարգսյանը՝ ոչ մի բան: Զեռօ:Եւ դեռ այսպէս, հասակը՝ կիւչչիւկ բայց քիթը բա՜րձր, խօսում է… որ եթէ ինքը լինէր, որ եթէ դարձեալ ինքը լինի, հե՜նց սենց…

    • Aha says:

      Կ’ատեմ սակայն բոլոր այն հայերը – հայաստանցի եւ սփիւռքահայ – որոնք զինք հասցուցին՝ Հայաստանում, բացարձակ իշխանութեան : Վերջնական, ամբողջական եւ անդարմանելի ատելութեամբ, անոնք բոլորը

      Basically it’s the overwhelming majority of the Armenian people. I understand, share – and empathize with – the frustration. That being said, maybe your expectations from your people were overblown, maybe you had too high of an estime for your people, maybe we (as a collective) are not really fit to have an independent country and can only thrive under the rule (or at most the guidance) of a foreign and more mature state. Only a handful of Armenians really understand and feel your disappointment, most are focused on their lives, jobs, kafta, lavash, kabab, Armenchik.

      The real question (a quasi buddhist one) is this: do you regret having given most of your life’s energy to this people and cause? Followed by its corollary: What would I have achieved if the Armenian world had not monopolized all my being? Dig into these questions, find answers, structure them, and achieve that inner peace that you deserve in order to complete your magnum opus. I’ve said it before and I’ll say it again: you must write a book on your spiritual journey as an Armenian, the aspirations, changes, evolution, disappointments, lessons, etc.

      But first, disconnect from all this noise and the negative emotions it brings: hate, frustration, betrayal, etc. Best regards!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031