Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվի առնելով գարնանացան աշխատանքների կարևորությունը և հրատապությունը, պետության կողմից առաջնահերթությունը տրվել է դրան. Գուրգեն Ներսիսյան

Մարտ 10,2023 23:45

Հանրապետությունում առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ սպառողներին շարունակվում են տրամադրվել կտրոնային համակարգով, որոնք քաղաքացիներին բաժանվել էին դեռևս 2023թ. փետրվար ամսում, առանց հաշվի առնելու գարնանացանի կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը:

Հաշվի առնելով գարնանացան աշխատանքների կարևորությունը և հրատապությունը, պետության կողմից առաջնահերթությունը տրվել է դրան, այդ պատճառով երբեմն արձանագրվում են բանջարեղենի պակասորդի դեպքեր:

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին: Տնտեսական շրջափակման պայմաններում պետական մարմինների կողմից շարունակվում են ձեռնարկվել բոլոր միջոցառումները պետության ներքին կյանքի կենսագործունեության նվազագույն պայմաններն ապահովելու ուղղությամբ՝ հիմք ընդունելով առաջնահերթություններն ու հրատապ լուծում պահանջող հարցերը:

ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031